- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 20 minutes
Ինվերտային օշարակ
Բաղադրիչներ
- շաքարավազ - 350 գր
- ջուր - 155 մլ(տաք)
- աղ կիտրոնի - 2 գր
- սոդա - 1/4 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, վրան ավելացնում ենք տաք ջուրը և խառնում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Ոչինչ, եթե ամբողջ շաքարավազը չի լուծվում։
- Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Ապա եռացող զանգվածի վրա լցնում ենք կիտրոնի աղը։
- Կաթսայի վրա կափարիչ ենք դնում և պինդ փակում։ Եփում ենք մոտ 20 րոպե, մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։ Այնուհետև հանում ենք կրակի վրայից։
Առանձին ամանի մեջ խառնում ենք սոդան և 1 թ/գդ ջուրը, ապա ստացված զանգվածը լցնում ենք օշարակի վրա։
- Սոդան լցնելուց հետո զանգվածը կփրփրի և կբարձրանա (կիտրոնի աղը սոդան կհանգեցնի)։ 10 րոպե հետո, երբ փրփուրն աստիճանաբար կանհետանա, մեր օշարակը պատրաստ է։
- Ինվերտային օշարակը պետք է բաց դեղնավուն լինի, ջրիկ` մեղրի պնդության, և առանց հոտի։
- Ինվերտային օշարակ պատրաստելու խորհուրդներ՝
- Օշարակը երկար չպետք է եփենք, այլապես օշարակի գույնը կմգանա և այն կարամելային համ կստանա։
- Եթե սոդան ավելացնելուց հետո օշարակի վրայի փրփուրը 15 րոպեից ավել է մնում, պետք է օշարակի համը փորձենք։ Եթե թթու է, նշանակում է կիտրոնաթթուն ամբողջությամբ չի չեզոքացել։ Այդ դեպքում մի քիչ ջուր ենք ավելացնում և տաքացնում։
- Օշարակը եփում ենք հաստ պատերով և լավ ծածկվող կափարիչով կաթսայի մեջ։
Պատրաստի օշարակը պահում ենք ապակյա տարայի մեջ ` սենյակային ջերմաստիճանում 2-3 շաբաթ, իսկ սառնարանում 2-3 ամիս։
Սառնարանում մշտապես ունենալով ինվերտային օշարակ, կարող ենք պատրաստել, թե «Արյունոտ Մերի» , թե «Կեսար» և թե տարբեր տեսակի խմորեղեններ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, իսկ «Արյունոտ Մերի» ինչպե՞ս կարող ենք պատրաստել :
Բարև Ձեզ, Լիանա ջան 🙂 Ցավոք, մեք հիմա չունենք պատրաստի այդ բաղադրատոմսը, մոտ ապագայում միգուցե տեղադրվի 🙂
Shat lavner mi cich sir er ham@
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
shat apreq nman haykakan ej bacelu hamar
Անչափ ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը 🙂
miayn kareli e hpartanal shat shnorhakal enq nman fj bacelu hamar
Նման խոսքեր լսելը շատ պարտավորեցնող է: Շնորհակալ ենք բարձր գնահատանքի համար 🙂
shat mug exav shatem erevi epel?
Կարծում եմ, այո, չափից ավել եք թողել կրակի վրա:
sarcaranum petq e dnem che ?
Ցանկալի է պահել սառնարանում միջին աստիճանի դարակում:
shatel lava exel shnorhakalutyun uxaki payluna exel))))
Հիանալի է 🙂 Ուրախ ենք, որ կարողացել ենք օգտակար գտնվել Ձեզ 😉
nugan
SHNORHAKAL ENQ VOR AYSPISI EJ EQ BACEL ,HETEVUM EM EV AYSTEX,EV HAMADASARANCINER SOCKAYQUM
Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
Barev dzez shat shnorhakal em baxadratomsi hamar bayc mek xndranq ete kareli e indz ays osharakic patrastvox kremi baxadratoms kgreq?
Բարև Ձեզ Թագուհի ջան, անչափ շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը: Թագուհի ջան, ինվերտային օշարակով հիմնականում տոգորում են բիսկվիթը, որպեսզի այն առավել փափուկ ու քաղցր լինի: Այստեղ նույնպես օգտագործվել է ինվերտային օշարակ, որի կազմում ավելացրել ենք գլյուկոզա: Ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A5%D6%80/
Shat hamex stacvec, anchap shnorhakalutyun, bayc es verjum narinji kexev avelacreci u shat lav stacvec
Սիրելի Լիանա, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Շնորհակալ ենք մեզ հետևելու համար։ ։)