- Prep Time: 50 minutes
- Cook Time: 20 minutes
Վանիլային թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 280 գր
- ընկույզ - 120 գր
- կարագ - 120 գր
- թթվասեր - 80 գր
- շաքարավազ - 80 գր
- վանիլային շաքար - 10 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- աղ
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Ընկույզը բովում ենք տապակի մեջ, ապա թողնում ենք, որ սառչի, որից հետո բլենդերով մանրացնում ենք։
- Փափկած կարագը, շաքարավազը, վանիլային շաքարն ու աղը լցնում ենք տարայի մեջ և հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք սառը թթվասերն ու ձվի դեղնուցը և շարունակում ենք հարել։
- Ավելացնում ենք ալյուրն ու ընկույզը և խառնում ենք՝ ստանալով խմորագունդ։
- Ձևավորում ենք թխվածքաբլիթները։
- Երկարավուն խմորներից ստանում ենք լուսնաձև թխվածքաբլիթներ, որոնք դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20-30 րոպե պահում սառնարանում։
- Ապա հանում ենք սառնարանից ու թխում 10-20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թխվածքաբլիթները սառեցնում ենք, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Ստացվում է մոտ 45 թխվածքաբլիթ։
Վանիլային համով անուշաբույր թխվածքաբլիթները կարելի է մատուցել տարատեսակ ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: