- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40 minutes
Մսային ռուլետ սերուցքային սոուսով
Բաղադրիչներ
- միս խոզի - 700 գր
- բեկոն - 260 գր
- վարունգ մարինացված - 200 գր
- սոխ - 0.5 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- մանանեխ - 1.5 թ/գդ
- լոլիկի մածուկ - 1.5 թ/գդ
- օսլա (крахмал) - 1 թ/գդ
- ջուր - 300 մլ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Միսը բարակ շերտերով կտրատում ենք, մուրճիկով լավ ծեծում, աղ ու պղպեղ ենք ցանում և ծածկում պոլիէթիլենային թաղաթով:
- Մսի վրա դնում ենք 1 կտոր բեկոն, ինչպես նաև շարում ենք կտրատած սոխն ու վարունգը (50 մլ վարունգի հյութը պահում ենք սոուսի համար): Զգուշությամբ փաթաթում ենք և ամրացնում չոփիկներով:
- Այնուհետև բուսայողով տապակում ենք, ինչից հետո էլ զգուշությամբ հանում ենք չոփիկները:
- Պատրաստում ենք սոուսը: Տաքդեղն ու սոխը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ջուրը, վարունգի հյութը, մանանեխը, օսլան, աղը, լոլիկի մածուկը և լավ խառնում ենք:
- Սոուսը լցնում ենք թավայի մեջ և մսային ռուլետների հետ մարմանդ կրակին, փակ կափարիչով եփում ենք 30-40 րոպե:
- Այնուհետև ավելացնում ենք սերուցքը և եփում ևս 5 րոպե:
- Ահա և վերջ մսային ռուլետները պատրաստ են:
- Սոուսը լցնում ենք առանձին ամանի մեջ և մատուցում ռուլետների հետ:
Համեղ ռուլետ է, այդպես չէ՞ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: