բեկոն
թարգմանություն՝ на русском - бекон, in English - bacon
Բեկոնը հատուկ ընտրված խոզերի ոսկրահան և ողահան արած կողային միսն է։ Բեկոնը օգտագործում են որպես առանձին բաղադրիչ։ Կա հնդկահավի մսից պատրաստված բեկոն, կանադական, ապխտած և պանչետտա տեսակի բեկոն։ Վերջինս իտալական բեկոն է, պատրաստված է խոզի փափկամսից` տարբեր համեմունքներով և կանաչեղենով համեմված։
Կանադական բեկոնը տարածված է անվանել ՛՛պահքային բեկոն՛՛։ Այն պատրաստվում է խոզի գոտկատեղային հատվածից։
Ապխտած բեկոնը մի փոքր աղի է, ուտեստների մեջ օգտագործելուց առաջ լավ կլինի մի փոքր եփել, որպեսզի ապխտածի համը չզգացվի։
Հնդկահավի բեկոնը խոզի բեկոնի այլընտրանքային տարբերակն է։
Բեկոնով պատրաստում են աղցաններ, տաք և սառը ուտեստներ և խորտիկներ, որոնք հուսով ենք կհավանեք.
Բեկոնով ու ձվով բուլկիներ
Քեսադիա
Բեկոնով կարտոֆիլ
Մսային ռուլետ սերուցքային սոուսով
Բեկոնով կարտոֆիլ
Քլաբ սենդվիչ
Աղցան բեկոնով և հավի մսով
Հավի մսով ուտեստ ”Տոնական”
Թեղին հնդկահավի մսով և պիստակով
Շամպինիոն պանրով և բեկոնով
Սենդվիչ
Ռագու տավարի մսով և սնկի խմորագնդիկներով