գարեջուր

թարգմանություն՝ на русском - пиво, in English - beer

Գարեջուրը թույլ ալկոհոլային խմիչք է, որի պատմությունը 5000 տարվա վաղեմություն ունի: Գարեջրի մասին ամենահին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 2800թ. շումերական սեպագրության մեջ, ուր գրված է աշխատողների ամենօրյա օրաբաժնի մասին, որը բաղկացած էր հացից և գարեջրից:

Միջնադարյան Եվրոպայում գարեջուրը սովորաբար պատրաստում էին վանքերում։

Գարեջուրը բնական հակաօքսիդանտներ ու վիտամիններ է պարունակում, որոնք կարող են կանխել սրտի հիվանդություններն ու նույնիսկ կարող են մկանների ուժը վերականգնել։

Գարեջուրը լայնորեն օգտագործվում է նաև խոհարարության մեջ։ Գարեջրով հաց, սոուսներ և բրինձ են պատրաստում։ Գարեջուրն օգտագործվում է նաև միսը մարինացնելու համար` այն փափկեցնելու նկատառումով։

Այդպիսի մի քանի օրինակներ, կարող եք գտնել ստորև ներկայացրած հղումներին հետևելով.

Հավ գարեջրով
Հավի բուդ գարեջրի մարինադով
Մակարոն տնական տուշոնկայով
Կրեպ Սյուզետտ