ժելատին
թարգմանություն՝ на русском - желатин, in English - gelatin (gelatine)
Ժելատինը դոնդողաստեղծ նյութ է, որով պատրաստվում են տարբեր ուտեստներ՝ ժելե, պուդինգ, սուֆլե, և նույնիսկ ռուսական ստուդեն:
Վաճառվում է բոլոր խանութներում՝ համեմունքների բաժնում, փոքրիկ փաթեթնեով: Իսկ շուկաներում, համեմունքների խանութներում և Փեթակում կարելի է գնել կշռով: Այն ունի սպիտակ կամ դեղնավուն փոշու տեսք:
Կարևոր է հիշել, որ ժելատինն անպայման թրջում են սառը ջրով (կամ հեղուկով), և երբեք չեն եռացնում, քանի որ հակառակ դեպքում այն կորցնում է իր դոնդողաստեղծ հատկությունը: Այն պարզապես տաք վիճակում խառնում են մյուս բաղադրիչների հետ, և փոքր-ինչ հովանալուց հետո տեղափոխում են սառնարան մի քանի ժամով: Պետք է նաև հաշվի առնել, որ ժելատինով պատրաստած դոնդողնրը հալչում են սենյակային ջերմաստիճանում: Այդ պատճառով, եթե դոնդողը նախատեսված չէ սառնարանում պահելու համար, փորձեք պատրաստել այն ագար-ագարով, կամ պեկտինով, որոնք նույնպես կարելի է ձեռք բելեր համեմքւնքի մասնագիտացած խանութներում:
Ժելատինը շատ օգտակար է ոսկորների, մկանների, և ուղեղի աշխատանքի համար: Այն նաև պարունակում է մի շարք հանքային նյութեր և միկրոէլեմենտներ:
Ի դեպ, որ ժելատինով ուտեստները հաճախ առաջարկվում են պահքի ժամանակ: Բայց եթե այն դիտարկենք ամբողջ խստությամբ, ժելատինը ստանում են կենդանիների ոսկրային հյուսվածքներից, և այն կենդանական սնունդ է:
Ստորև ներկայացված են ժելատինով պատրաստվող ամենահամեղ դեսերտներն ու ուտեստները: :)
![mrgerov jele](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/07/մրգերով-ժելե.jpg)
![ելակով-չիզքեյք](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/06/ելակով-չիզքեյք.jpg)
![տորթ-սրտիկ](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/02/տորթ-սրտիկ.jpg)
![չիզքեյք-բանոֆֆի](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/02/չիզքեյք-բանոֆֆի.jpg)
![պաննա-կոտտա-մանդարինով-](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/01/պաննա-կոտտա-մանդարինով-.jpg)
![հյութով-ժելե-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/08/հյութով-ժելե-1.jpg)
![բանանով-մուսս-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/07/բանանով-մուսս-1.jpg)
![հատապտղային-տորթ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/07/հատապտղային-տորթ-1.jpg)
![կարամելային-տորթ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/06/կարամելային-տորթ-1.jpg)
![ելակով-տարտալետկաներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/06/ելակով-տարտալետկաներ-1.jpg)
![](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/06/ելակով-տորթ-17.jpg)
![ելակի-սոուսով-դեսերտ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/06/ելակի-սոուսով-դեսերտ-1.jpg)