լավաշ
թարգմանություն՝ на русском - лаваш, in English - lavash
Լավաշը հայկական բարակ, սպիտակ հաց է: Այն պատրաստում են ալյուրից, ջրից, թթխմորից և աղից։ Հայաստանում լավաշ սովորաբար թխում են ավանդական ճանապարհով. խմորը բարակ գրտնակում են և կպցնում կավե թոնրի տաք պատերին։ Նոր թխված լավաշը չոր է, սակայն փակ տարայի մեջ փափկում է: Արագ փափկեցնելու համար լավաշի վրա կարելի է ջուր ցողել, և 30 րոպեյով հանգիստ թողնել: Չոր լավաշը ճիշտ պայմաններում կարելի է պահպանել շատ երկար:
Լավաշը հրաշալի համադրվում է յուրաքանչյուր կերակուրի հետ: Դրա մեջ նաև շատ հարմար է խճողակներ, պանրի տեսակներ լցնել ու համեղ կերակուրներ պատրաստել: Նրանով պատրաստում են կարկանդակներ, ռուլետներ, սենդվիչներ, բրնձով փլավ լավաշի մեջ և այլն:
Լավաշը նաև շատ հաճախ օգտագործում են որպես մի շարք խմորի տեսակների փոխարինող տարբերակ: Օրինակ՝ այն կարող է փոխարինել լազանյայի շերտերին:
Շատ կարևոր է, որ լավաշը լինի որակյալ. այն պետք է թխված լինի հավասարաչափ, լինի բարակ և առաձգական, չպարունակի կողմնակի բաղադրիչներ, և շատ աղի չլինի:
Ձեզ ենք ներկայացնում լավաշով պատրաստված մի քանի բաղադրատոմսեր.
![Լավաշով-ռուլետ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/Լավաշով-ռուլետ-1.jpg)
![լավաշով-ձուկ](https://www.cooks.am/wp-content/uploads/2019/02/լավաշով-ձուկ.jpg)
![լավաշով-ծրար-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/05/լավաշով-ծրար-1.jpg)
![լավաշով-ռուլետ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/04/լավաշով-ռուլետ-1.jpg)
![ռուլետ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/ռուլետ-1.jpg)
![Լավաշով-նախուտեստ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/01/Լավաշով-նախուտեստ-1.jpg)
![լավաշով-ռուլետ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/12/լավաշով-ռուլետ-1.jpg)
![burito](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/05/burito-7-420x400.jpg)
![chrerov-@nkuzexenov-plav](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/04/chrerov-@nkuzexenov-plav-9-420x400.jpg)
![lavash-havi-msov-banjarexenov](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/03/lavash-havi-msov-banjarexenov-9-420x400.jpg)
![](https://www.cooks.am/wp-content/uploads/2017/02/lavash-roll-7-420x400.jpg)
![](https://www.cooks.am/wp-content/uploads/2016/11/jerepuk-panrov-6-420x400.jpg)