լոբի կանաչ
թարգմանություն՝ на русском - зеленый фасоль, in English - green beans
Կանաչ լոբին շատ օգտակար բանջարեղեն է, որը պարունակում է վիտամին В1, В2, РР, С, սպիտակուցներ, ածխաջրեր ու հանքային աղեր: Հայաստանում այն աճում է հունիս-հոկտեմբեր ամիսներին:
Կանաչ լոբին ամենատարբեր կերպ օգտագործվում է խոհարարության մեջ: Նրանով պատրաստում են աղցաններ, ապուրներ, բանջարեղենային կերակուրներ, սոուսներ: Հայտնի կերակուր է կանաչ լոբով Փխալին, բանջարեղենային պաելյան և այլն: Անգլիական, բուլղարական, բելգիական և հոլանդական խոհանոցում կարող եք գտնել կանաչ լոբուց պատրաստված ամենազանազան ուտեստներ:
Փորձեք մեր առաջարկած լոբով բաղադրատոմսերը և համալրեք Ձեր ճաշացանկը նոր կերակուրներով.
Տապակած կարտոֆիլ բանջարեղենով
Սկանդինավյան Ռագու
Մարինացված կանաչ լոբի
Աղցան Նիսուազ
Բրնձով փլավ բանջարեղենով
Կանաչ լոբի բանջարեղենով
Փխալի կանաչ լոբով
Կանաչ լոբիով և սնկով աղցան
Բանջարեղենային պաելյա