պաստա
թարգմանություն՝ на русском - паста, in English - pasta
Մակարոնեղենն ընդունված է «պաստա» անվանել: Իտալերենից թարգմանաբար «pasta» նշանակում է «խմոր»։ Իտալիայում մակարոնեղենային արտադրանքի տեսակները ձևին և չափին համապատասխան անվանումներ ունեն։ Դե իսկ անվանման վերջավորությունները վկայում են արտադրանքի չափի մասին՝
oni- մեծ
ette կամ etti — փոքր
ini –փոքր
Հայտնի են պաստաների տարբեր տեսակներ, որոնք խոհարարության մեջ տարբեր կերպ են օգտագործվում: Օրինակ, երկարավուն, բարակ և խողովակաձև մակարոններից պատրաստում են ռագուներ ու սոուսներ: Միջին երկարության պաստաները շատ հարմար են ապուրներ ու ջեռեփուկներ պատրաստելու համար: Փոքրիկ պաստաներից էլ պատրաստում են մակարոնային աղցաններ:
Պաստաների այս բաղադրատոմսերը կզարմացնեն բոլորին:

Իտալական աղցան

Հավով ու պաստայով ուտեստ

Ապուր մսային գնդիկներով

Tagliatelle մակարոն բոլոնեզ սոուսով

Պաստա “Ֆետուչինի”