- Cook Time: 15 minutes
Թթվասերային կրեմ
Բաղադրիչներ
- թթվասեր՝ յուղ. 30% և ավ. - 400 գր
- շաքարի փոշի - 50 գր
- վանիլին - 1 պտղունց
- աղ կիտրոնի - 0,25 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Շաքարի փոշին, վանիլինն ու կիտրոնի աղը խառնում ենք։
- Վերցնում ենք կաթսան, որը պետք է լինի շատ չոր վիճակում և նախքան հարելը հարիչի գլխադիրների հետ դնում ենք սառնարանում։
- Թթվասերը լցնում ենք կաթսայի մեջ ու հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով չոր բաղադրիչների խառնուրդը։ Հարում ենք այնքան, մինչև ստանանք կրեմային զանգված։
- Ահա և պատրաստ է թթվասերային կրեմը։
Այս կրեմը պատրաստելուց շատերը խուսափում են, մինչդեռ այս բաղադրատոմսով պատրաստելու դեպքում արդյունքը հիանալի կլինի։ Սա օգտագործվում է թթվասերային կրեմով տարբեր տորթերի , կարկանդակների ու դեսերտների համար, ինչպես նաև կարելի է համտեսել հենց այս վիճակում։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: