- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Նարնջով և ընկույզով բրաունի
Բաղադրիչներ
- նարինջ - 120 գր
- ալյուր - 150 գր
- ընկույզ - 60 գր
- շաքարավազ - 100 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- շոկոլադ կաթնային - 60 գր
- փխրեցուցիչ - 5 գր
- աղ ծովի - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Առանձնացնում ենք 12 կիսատ ընկույզ զարդարելու համար, իսկ մնացածը դանակի օգնությամբ տրորում ու մանրացնում ենք:
- Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով և քամում ենք հյութը:
- Ոչ մեծ կաթսայի մեջ լցնում ենք կարագն ու շաքարավազը և դնում ենք թույլ կրակի վրա, ապա ավելացնում ենք նարնջի հյութն ու թողնում ենք կրակի վրա այնքան, մինչև լուծվի շաքարավազը:
- Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ, ավելացնում ենք մանրացրած ընկույզը, շոկոլադը, նարնջի կեղևը, ձուն, աղը և խառնում ենք:
- Ստացված զանգվածին ավելացնում ենք փափկած կարագի ու շաքարավազի զանգվածը և խառնում ենք:
- Ոչ մեծ, բայց խորը ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա լցնում ենք խմորը, զարդարում ենք ընկույզներով ու 20 րոպե եփում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, կտրում ենք ու մատուցում:
Բարի վայելում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: