Ամանորյա թխվածք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 170 գր
- ալյուր - 100 գր
- կակաո - 20 գր
- վանիլային շաքար - 10 գր
- փխրեցուցիչ - 1/3 թ/գ
- Կրեմի համար՝
- հյութ նարինջի - 250 մլ
- շաքարավազ - 180 գր
- կարագ - 150 գր
- ձու - 2 հատ
- օսլա (крахмал) - 30 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ - 150 գր
- կարագ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Ձուն 7-10 րոպե հարում ենք՝ կամաց-կամաց ավելացնելով շաքարավազը:
- Ալյուրը, կակաոյի փոշին և փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով: Ապա աստիճանաբար ավելացնում ենք ձվի զանգվածին:
- Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և եփում ենք 15- 30 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Ստացված բիսկվիթը մի քանի ժամ կամ մեկ գիշեր թողնում ենք, որպեսզի հեշտ ազատվի յուղաթղթից:
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կիտրոնը կեղևահանում ենք և անցկացնում մանր քերիչով:
- Նարնջի հյութը քամում ենք, ապա լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք նարնջի կեղևը, ձուն և խառնում ենք՝ այդպես թողնելով 5-10 րոպե:
- Ստացված զանգվածը մանր մաղի օգնությամբ քամում ու լցնում ենք կաթսայի մեջ:
- Ավելացնում ենք շաքարավազը, օսլան և լավ խառնում ենք պատառաքաղով, որպեսզի օսլան լուծվի: Ապա դնում ենք կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի, որից հետո կրակը մեղմացնում ենք, և զանգվածը եփում ենք այնքան, մինչև պնդանա:
- Այնուհետև հարում ենք կարագը՝ աստիճանաբար ավելացնելով նարնջի կրեմը:
- Պատրաստում ենք շաքարահյութը, որի համար 50 գր շաքարավազն ու 50 գր ջուրը դնում ենք կրակի վրա և խառնում ենք, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում ենք, որ սառչի:
Այնուհետև խմորից հեռացնում ենք յուղաթուղթը, և այն պատում ենք շաքարահյութով:
- Խմորաշերտը պատում ենք կրեմով և ռուլետի տեսք ենք տալիս:
- Շոկոլադը մանր կտրատում ենք, ավելացնում ենք կարագը և հալեցնում՝ վերածելով միասեռ զանգվածի:
- Ռուլետը պատում ենք գանաշով և պատառաքաղի օգնությամբ նախշեր անում:
- Զարդարում ենք ըստ ցանկության, ապա 3-4 ժամ թողնում ենք սառնարանում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: