

- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Այսինգ` Թագավորական ջնարակ
Բաղադրիչներ
- ձու - 1 հատ(սպիտակուց)
- շաքարի փոշի - 150գր
- հյութ կիտրոնի - 1թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Լվանում ենք ձուն օճառով, ապա առանձնցնում ենք դեղնուցն ու սպիտակուցը: Հարում ենք սպիտակուցը հարիչով կամ պատառաքաղով մինչև ստացվի միատարր զանգված:
- Ապա ավելացնում ենք շաքարի փոշին և լավ խառնում:
- Ավելացնում ենք կիտրոնի հյութը, որից մեր այսինգը կստանա գեղեցիկ գույն և փայլ:
Եվ ամեն բան պատրաստ է:
Այժմ եթե Ձեզ անհրաժեշտ է տարբեր գույների ջնարակ ստանալ, այսինգը բաժանում ենք տարբեր տարաների մեջ և ավելացնում սննդային գունանյութը:
- Խառնում ենք ու ստանում գեղեցիկ գույնի ջնարակ:
- Այսինգով կարելի է նկարել գծեր, կետեր, ինչպես նաև ամբողջությամբ պատել թխվածքաբլիթը: Եթե անհրաժեշտ է պատրաստել զանգված մեծ տարածքներ պատելու համար, ապա ավելացնում ենք այսինգի մեջ մի քանի կաթիլ ջուր և խառնում: Եթե այսինգը միևնույն է խիտ է, ապա ավելացնում ենք ևս մի քիչ ջուր, մինչև ստացվի անհրաժեշտ խտության զանգված:
- Թխվածքաբլիթը պատում ենք հետևյալ կերպ՝ սկզբում խիտ այսինգով նկարում ենք այն մասի ուրվագծերը, որն ամբողջությամբ պատելու ենք, ապա միջի մասը պատում ենք ավելի ջրանման այսինգով:
Ստացված զանգվածը լցնում ենք խոհարարական պարկերի մեջ, եթե չունեք խոհարարական պարկ, ապա կարելի է օգտագործել հասարակ պոլիէթիլենային պարկեր, ծայրերին անելով կտրվածք ու սկսում ենք նկարել:
- Ահա նկարների վրա որոշ թխվածքաբլիթներ զարդարված են կետերով, իսկ ամպիկ թխվածքաբլիթը պատված է այսինգով համարյա ամբողջությամբ:
- Այս գործում ամենակարևորը ստեղծագործական մոտեցումն է: Կատարեք նկարչական փորձեր ինչպես ինքնուրույն, այնպես էլ ներգրավելով ամբողջ ընտանիքին: Սա հետաքրքիր և ուրախ պրոցես է հատկապես Ձեր փոքրիկների համար:
Այսինգի պատրաստման համար անհրաժեշտ է երկու հիմնական բաղադրիչ՝ ձվի սպիտակուց ու շաքարի փոշի: Մեկ սպիտակուցից ստացվում է մեծ քանակությամբ այսինգ, որը բավական է 1կգ թխվածքաբլիթը զարդարելու համար
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Wor xndrem ays txwazqabliti baxadratoms ktaq
Նելլի ջան հետևեք մեր էջին, այնտեղ շուտով կտեղադրվեն նման թխվածքաբլիթներ, իսկ սա պարզապես այսինգի բաղադրատոմս է
Ayo imaza inz konkret ays txwazqabliti baxadratomsne hetaqrrum
Նելլի ջան կարող եք պատրաստել փխրուն խմոր և պարզապես ձևավոր կտրատել թխվածքաբլիթները
Anchap shnorhakal em pordzenq))
Միշտ պատրաստ ենք օգնել
Isk nereceq patrasteluc anmijapes heto karox enq zardarel?
Այո, սիրելի Անի, պատրաստելուց անմիջապես հետո կարող եք զարդարել։)
Barev dzez nereceq isk golorshu vra chen epum aysing@?