- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-25 minutes
Անգլիական կրեմ
Բաղադրիչներ
- ձվի դեղնուց - 4 հատ
- շաքարավազ - 60 գր
- կաթ - 400 մլ
- վանիլին - 1 պատիճ կամ 0,5 թ/գդ (փոշի)
- լիկյոր - 1 ճ/գդ (ամարետտո կամ բրենդի)
Քայլերի հաջորդականություն
- Ձվի դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Դեղնուցների վրա շաքարավազ ենք ավելացնում (միջինը 1 դեղնուցին 12-15 գր շաքարավազ է գնում)։ Դեղնուցներն ու շաքարավազը հարում ենք մինչև զանգվածը սպիտակի։ Վանիլինի պատիճը մանրացնում ենք, կամ օգտագործում վանիլինի փոշի:
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք մանրացված վանիլինը ու հասցնում եռման աստիճանի։ 100 գր կաթին միջին հաշվարկով 1 դեղնուց է գնում: Տաք կաթը զգուշորեն քամում ենք, ապա բարակ շիթով ավելացնում դեղնուցներով և շաքարավազով զանգվածի վրա։ Այս փուլում, պետք է ակտիվորեն խառնել, որպեսզի դեղնուցները չկտրվեն։ Պատրաստի խառնուրդը կարելի է լցնել կաթսայի մեջ և դնել թույլ կրակի վրա։ Բայց այս դեպքում կրեմը կարող է կտրվել։ Այդ իսկ պատճառով, հրակայուն ամանի մեջ ենք լցնում, դնում ենք գոլորշու վրա և կրեմն անընդհատ փայտե գդալով խառնելով մոտ 5-6 րոպե եփում ենք։
Կրեմը շատ թանձր չպետք է անել, քանի որ սառելուց հետո այն ավելի է պնդանալու։ Եթե կրեմի մեջ ամարետտո կամ բրենդի ավելացնենք, ապա այն ավելի անուշաբույր կդառնա։
Կրեմը կարելի է լցնել բանկաների մեջ։
- Կամ կարող ենք լցնել սոուսի ամանների մեջ:
- Պահում ենք սառնարանում։ Կրեմը շոկոլադե կարկանդակների հետ կատարյալ համադրություն է` փափկեցնելով և լրացնելով կարկանդակների հագեցած համը։
Բարի ախորժակ։
Անգլիական կրեմը (CrèmeAnglaise) կամ ավելի շուտ սոուսը բաղկացած է դեղնուցներից, կաթից կամ սերուցքից և շաքարավազից։ Եթե այս սոուսի մեջ օսլա ավելացնենք և մի քիչ թանձրացնենք, ապա կստանանք եփովի կրեմ` էկլերների, կարկանդակների և տորթերի շերտավորման համար։
Անգլիական կրեմը ջրիկ է, այդ իսկ պատճառով այն լավ կլինի մատուցել բլիթների կամ պուդինգի հետ, կամ կարող ենք այն լցնել շոկոլադե կարկանդակի վրա։ Եթե անգլիական կրեմը ջեռոցում թխենք, ապա կստանանք կրեմ-կարամել, իսկ սառեցնելու դեպքում կստանանք պաղպաղակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: