- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 15 minutes
Արագ շերտավոր խմոր
Բաղադրիչներ
- ջուր - 200 մլ
- ալյուր - 350 գր (բարձր կարգի)
- կարագ - 50 գր
- աղ - 1/2 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը: Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:
Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով:
- Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:
- Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում:
- Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:
- Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:
- Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ:
Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzez es chaskaca kani angam e petk ksel karag ev kani gund kdarna u ed 50 gr karag@ xmori mej cenk gcum menyak ksum enk u verj edkan xmorin 50gr ev pxrecucic@ drozne
Բարև Ձեզ Նարինե ջան: Մենք բոլոր շերտերը պետք է կարագապատենք:
Սկզբում ուղղանկյուն կտրված ամեն շերտը կարագապատում ենք, դնում իրար վրա, սակայն չենք փաթաթում:
Վերջում ստացված ուղղանկյունը բաժանում ենք երկու հավասար մասերի, յուրաքանչյուր վրայի շերտը կարագապատում ու ռուլետի տեսքով փաթաթում 🙂
Gitek esel areci lavne bayc noric xmorn sat chore linum gataei arel erevi inch vor ban pakasume xmorin amen inch jistem arel
Exav
Անահիտ ջան, հնարավոր է՝ կարագի յուղայնութունն է քիչ եղել, կամ գաթան պատրաստելու ընթացքում է ինչ-որ խնդիր առաջացել:
knerek es da haskaca chaskaca te kani gr karag ev kani angam u pxrecucic@ drozne
Նարինե ջան, խմորի մեջ կարագ պետք չէ: 50 գր կարագը պետք է մի քիչ հալեցնել և քսել շերտերին:
Փխրեցուցիչը разрыхлитель теста-ն է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D6%83%D5%AD%D6%80%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9/
duk shat bari ek mersi vor harceris patasxanecik bayc arajin angam em lsum slayoni xmori mej 50gr karag kporcem heto kgrem im tpavorutyan masin mersi
Փորձեք Նարինե ջան 🙂
Փորձեցիք ստացվեց?
es shat shnorakal em dez esel em pordel hianali stacvec
Շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել Վիկա ջան 🙂
Qani milimetr bacvacq anenq?
Ինեսա ջան, խմորը պետք է 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացել և դանակով հավասար կիսել 🙂
Verjacneluc heto petq e toxnem vor xmor@ hangstana?
Ինեսա ջան, կարող եք մի քիչ թողել, որ հանգստանա 🙂
Shnorhakalutyun lav baxadratomsi hamar 🙂
Շնորհակալություն նաև Ձեզ, որ հետևում եք մեզ 🙂
Չհասկացա, թե ինչու անհաջող ստացվեց: Խմորը սարքեցի, թխեցի տրուբոչկաներ, ստացվեցին չոր, քարի նման տրուբոչկաներ: Ափսոս
Նելլի ջան, հնարավոր է ջեռոցում շատ եք պահել, կամ ալյուրի ու ջրի հարաբերությունը չեք պահպանել:
Արմինե ջան, սկզբում ուղղանկյուն կտրված ամեն շերտը կարագապատում ենք, դնում իրար վրա, սակայն չենք փաթաթում: Այնուհետև ստացված ուղղանկյունը բաժանում ենք երկու հավասար մասերի, յուրաքանչյուր վրայի շերտը կարագապատում ու ռուլետի տեսքով փաթաթում 🙂
Այսինքն, արդյունքում ունենում ենք 2 գունդ? Կարող է տեսանյութ ունենաք?
Es nuynpes patrasteci ays baxadratomsov shat chor stacvec .miguce shat pind xmor ei patrastel
Բարև Ձեզ հարգելի մասնակից, հնարավոր է՝ ալյուրի քանակությունը շատ եք վերցրել, այդ պատճառով էլ խմորը պինդ է ստացվել:
аргелинерс,парзабанвац чек бацатрум.кисат-прат.наек Бабушка Эммаин ,детал-детал бацатрум е.шат анасканали ек неркаяцнум,ми бан ел пакас.кнерек,ереви да хоаноцаин гахтник е……????
Բարև Ձեզ հարգելի Լենա, ահա այստեղ կարող եք գտնել շերտավոր խմոր պատրաստելու տարբեր բաղադրատոմսեր, որոնք փորձված են և շատ լավ են ստացվում՝
http://www.cooks.am/?s=%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80+%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80&Submit=Search+Site
Բացի այդ, այստեղ շատ մանրամասն ներկայացված են շերտավոր խմոր պատրաստելու նրբություններն ու խորամանկությունները, որոնք Ձեզ շատ կօգնեն՝
http://www.cooks.am/%D5%B7%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%AD%D5%B4%D5%B8%D6%80%D5%AB%D5%B9%D5%AB/
шноракал ем шат аргели Шеф хоарар.махтум ем дзез кянкум аменалавь……
Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ վստահում եք մեզ 🙂
Inch barehambuyr dzevov eq patasxanum yuraqanchyurin.Axr manramasn grac e, bayc mievnuynn e krkin, hat_hat harcnum en .Hamberutyun!
Լիլի ջան, միշտ պատրաստ ենք օգնել ու պատասխանել հարցերին ^_^
Nerecek karelie pxrecucichi poxaren soda ogtagorcenq
Մերի ջան, կարող եք նաև սոդա օգտագործել, բայց ցանկալի է փխրեցուցիչ վերցնեք 🙂
Բարև Ձեզ..կարող եմ կարագը փոխարինել մարգարինով?
Բարև Ձեզ, այո Կարինե ջան, իհարկե կարող եք 🙂
sht lav stacves mersi
Բարև Ձեզ կասեք միայն 50 գ կարագը քիչ չէ և մեկ անգամ կարագապատելը բավական է , ես այս բաղադատոմսով պատրաստեցի լավ չստացվեց չհասկացա ինչու
Բարև Ձեզ, սիրելի Ալինա։ 50 գր կարագը բավական է։ Կարագապատում ենք ուղղանկյունաձև կտրատած բոլոր խմորաշերտերը։ Հնարավոր է՝ կարագն այնքան էլ յուղալի չի եղել։ ։)