- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-40 minutes
Բաբաղանուշ
Բաղադրիչներ
- սմբուկ - 1 կգ
- սխտոր - 4 պճեղ
- հյութ կիտրոնի - 3 ճ/գդ
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- թահին (քունջութի մածուկ) - 2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Մատուցման համար`
- պապրիկա
- ձիթայուղ
- լավաշ
Քայլերի հաջորդականություն
- Բաբաղանուշը ջեռոցում եփված սմբուկով արևելյան ուտեստ է, որը համեմված է սխտորով, կիտրոնահյութով և թահինով (քունջութի սերմերից պատրաստված մածուկ է): Սա ըստ երևույթին խորտիկ է, որը կարող եք մատուցել լավաշի հետ: Տարբեր երկրներում այս ուտեստը տարբեր համեմունքներով են պատրաստում, օրինակ, Իսրայելում նաև մայոնեզ են ավելացնում, Ուկրաինայում սմբուկից բացի նաև սոխ և լոլիկ են ավելացնում: Բաբաղանուշը արաբական երկրներում նաև մութաբել են անվանում: Բոլոր համեմունքներն ավելացնում են ըստ ճաշակի:
Սմբուկները լվանում ենք, դնում ցանցի վրա, պատառաքաղով ծակծկում (ծակծկում են, որ սմբուկը չպայթի): Ցանցը դնում ենք տապակի վրա և տեղափոխում ենք մինչև 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, եփում ենք 30-40 րոպե մինչև պատրաստ լինի:
- Պատրաստում ենք թահինը:
Քունջութը լցնում ենք մանրացնող սարքի մեջ, ավելացնում ենք 2-3 ճ/գդ բուսայուղ կամ ջուր: Հնարավոր է բուսայուղով քունջութը դժվարությամբ մանրանա, իսկ ջրի դեպքում, գործը հեշտանում է: Որքան զանգվածը համասեռ լինի, այնքան լավ:
- Ահա այսպիսի տեսք ունեն ջեռոցում եփված սմբուկները: Մի քիչ սառեցնում ենք Այնուհետև կեղևազատում (կճեպը հեշտությամբ դուրս է գալիս): Սմբուկը կտրատում ենք և հնարավորինս սերմերից ազատում և պատառաքաղով ճզմում կամ բլենդերով մանրացնում, բայց շատ չենք մանրացնում: Ավելացնում ենք թահինը, կիտրոնահյութը, ձիթայուղը, աղն ու ճզմած սխտորը: Լավ խառնում ենք:
- Բաբաղանուշը լցնում ենք աղցանամանի մեջ, վրան պապրիկա ենք ցանում, ձիթայուղ լցնում: Մատուցում ենք լավաշի կամ սպիտակ հացի հետ:
Ի դեպ, բաբաղանուշ արաբերենից թարգմանաբար նշանակում է հայրիկը կամակորություն է անում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
SHAT LAVN E
Շնորհակալություն հարգելի Աննա 🙂
Ays utesty kochvum e mutabal voch te babaghanush, babaghanushy ayl kerp e patrastvum.
Սիրելի Արմինե, սա բաբաղանուշի պատրաստման տարբերակներից մեկն է։ ։)