- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Բալով շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 400 գր
- կակաո - 130 գր
- եղեգնաշաքար - 260 գր
- քացախ - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ - 0,25 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- թեյ սև - 1թ/գդ
- մուրաբա բալի - 3 ճ/գդ
- կոկոսի քերուկ - 2 ճ/գդ
- ջուր - 250մլ (եռման)
Քայլերի հաջորդականություն
- Բաժակի մեջ լցնում ենք թեյը, վրան ավելացնում ենք եռման ջուրը և թողնում թրմվի 20 րոպե:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք։ - Այժմ խառնում ենք հեղուկ բաղադրիչները։
- Ամբողջը միացնում ենք իրար և լավ խառնում ենք։
- Լցնում ենք ձևամանի մեջ (9x24 չափի)։ Կարող ենք թխել նաև 24 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ։ 20 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Պատրաստի կեքսի վրա բալի մուրաբա ենք լցնում և վրան կոկոսի քերուկ ցանում։
- Բարի ախորժակ։
Ի դեպ, բալի մուրաբայի փոխարեն կարող ենք կեքսը ջնարակապատել։ Նույնպես համեղ կլինի։ Շատ արագ պատրաստվող կեքսի բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat snorakaluteun
🙂
Կխնդրեի, որ հաստատեիք կակոյի չափը՝ 130 գր․․․ Այս չափով պատրաստեցի, բայց շատ պինդ խմոր եղավ՝ հացի խմորի նման։ Գուցե տպագրական սխա՞լ կա։ Իսկ ընդհանրապես, շատ համող թխվածք է։ Շնորհակալություն։