- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 40-60 minutes
Դդումով կեքս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդումը մաքրում ենք և խոշոր կտորներով կտրատում։
- Եփում ենք միկրոալիքային վառարանում մինչև դդումն ամբողջությամբ փափկի` մոտ 5-10 րոպե (եթե ջուր է դուրս գցում, հարկավոր է այն թափել) ։ Եթե միկրոալիքային վառարան չկա, ապա ջեռոցում ենք եփում կամ էլ կաթսայի մեջ ենք լցնում և մի քիչ ջրով եփում ենք, մինչև փափկի: Այնուհետև քամիչի վրա ենք լցնում, որպեսզի ջուրը քամվի։ Միկրոալիքային վառարանում եփելը ամենահեշտ և արագ տարբերակն է։ Բլենդերով դդումը խյուսի ենք վերածում և թեթևակի սառեցնում ենք։
- Կիտրոնի կեղևը մանր քերիչի օգնությամբ հանում ենք, բայց այնպես, որ սպիտակ շերտը կեղևի հետ դուրս չգա։ Դդումի խյուսին ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կիտրոնի կեղևը, աղն ու բուսայուղը: Եթե դդումը քաղցր է, շաքարավազի քանակությունը կարող ենք պակասեցնել։
- Հարիչով կամ խառնիչով մի փոքր հարում ենք։
- Ավելացնում ենք փխրեցուցիչի և դարչինի հետ խառնած ալյուրը։ Հարում ենք մինչև միասեռ դառնա։ Ոչ թանձր խմոր ենք ստանում։
- Խմորը լցնում ենք յուղով պատված տապակի մեջ ( 24x10 չափի) ։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 40-60 րոպե թխում ենք։ Կարող ենք փայտիկով փորձել, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, ուրեմն պատրաստ է։
- Պատրաստի կեքսը սառեցնում ենք։
- Ընկույզը մեծ կտորներով կտրատում ենք։
- Կարագը, թթվասերը, շաքարավազն ու կակաոն լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ։
- Ջնարակն անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և մոտ 1 րոպե եփում ենք մինչև թանձրանա։ Կրակի տակն անջատում ենք և ջնարակը թեթևակի սառեցնում ենք։
- Կեքսը ջնարակապատում ենք և վրան ընկույզ ցանում։ Ահա, պատրաստ է:
Ահա այսպիսի գեղեցիկ դդումով կեքս, որի համը կգնահատեն, ինչպես դդումի սիրահարները, այնպես էլ նրանք, ովքեր դդում չեն սիրում։ Շատ համեղ, խոնավ և նուրբ կեքս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: