- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ Նապաստակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տեղադրել կարագը և թթվասերը կաթսայի մեջ, ապա ավելացնել ջուրը և խառնել: Տեղափոխել զանգվածը կրակի վրա և տաքացնել, բայց ոչ մի դեպքում չթողնել եռալ: Պետք է ստացվի միատարր հարթ զանգված:
- Առանձին ամանի մեջ կոտրել ձուն, վրան լցնել մաղված ալյուրը, ապա աղը, խմորիչը, շաքարավազը և խառնել: Ավելացնել նաև յուղային զանգվածը և խմոր հունցել:
- Ձեռքերով հունցել այնքան, մինչև որ խմորը այլևս չկպչի ձեռքերին: Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ալյուր ավելացնել:
- Խմորը ծածկել սրբիչով և թողնել հասունանա սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ: Խմորը պետք է ծավալով ավելանա մոտ 2 անգամ:
Պատրաստի խմորից առանձնացնել փոքրիկ գնդիկներ: Դրանք հենց լինելու են ապագա "նապաստակները": Խմորի ամեն գնդիկի վրա մկրատով ականջներ ստանալ ինչպես ցույց է տրված նկարում:
- Թխվածքաբլիթները տեղադրել ֆոլգայով կամ պերգամենտային թղթով պատված տապակի վրա և ատամի չոփով փոքրիկ անցքեր անել՝ որպես աչքեր:
- Թխել ջեռոցում մոտ 15 րոպե 190 աստիճանում մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
Ի դեպ, թխվածքաբլիթ նապաստակը կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ չրերով, ջեմով կամ շոկոլադով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barew zez es ayor uzum em porzel ays baxadratoms ew knerek chir xmoriz napastak partastelu jamanak dnem mej …kam shokolad
Կարծում եմ թխվածքաբլիթները հետաքրքիր կստացվեն այդ միջուկներով 🙂 Խորհուրդ կտայի շոկոլադը չափից ավել չտեղադրել խմորի մեջ, որպեսզի թխվելու ընթացքոմ խմորի մեջից չհոսեն դուրս:
Hankarz sew alyurow chaneq law chi linum??mekel mi ban harznem es smetani tex mazun em lzrel etpes law klini
Սև ալյուրով կարող է հետաքրքիր ստացվել: Թթվասերը հանգիստ կարելի է փոխարինել մածունով:
Che porzezi law chstazwez sew alyurov
Դե խոհանոցում միշտ էլ նորարարություններ պետք են, կարևորը Դուք ստեղծագործ միտք ունեք 🙂
Shat hetaqrqir baxadratomser en .Shat shnorhakalutyun es misht hetevumem ev ogtvum drancic?
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Բարև ձեզ շատ հետաքրքիր բաղադրատոմս էր,անպայման կփորցեմ ։
Բարև Ձեզ, շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
Շատ հետաքրքիր էր կփորձեմ :Ներեցեք կարող եք տրամադրել կաթնահունցի բաղադրատոմս
Սիրելի Անահիտ, Կաթնահունցի բաղադրատոմսի մեկ տարբերակ տեղադրվել է մեր կայքում Սուրբ Զատիկի նախօրեին։ Ահա այն՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D6%81/