- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Լավաշ
Մի փոքր պատմություն:
Լավաշը հայկական ավանդական հաց է, որը թխում են թոնիրում։ Այն պատրաստվում է ցորենի ալյուրից` բարակ բլիթների տեսքով։ Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին
հազարամյակից: Հայկական լեռնաշխարհի երկրներում լավաշը ստեղծվել է երկար ժամանակ թարմ հաց ունենալու համար նպատակով։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակաընթացքում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել, և այն չի փչանա։ Չոր լավաշի վրա օգտագործելուց առաջ ջուր են ցողում, այն փափկում է, և նորից դառնում օգտագործման ենթակա։
Լավաշն առավելապես տարածված է Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և կովկասյան ու արևելյան այլ երկրներում:
Ստորև բերված է դասական լավաշի բաղադրատոմսը՝ առանց տարբեր տեսակի հավելումների և խմորիչների:
Քայլերի հաջորդականություն
- Խառնում ենք ջուրը, աղը, խմորիչն ու ալյուրը, հունցում ենք փափուկ խմոր և թողնում, որ խմորը հանգստանա 30 րոպե տաք վայրում:
- Բաժանում ենք խմորը գնդերի, գրտնակում ենք յուրաքանչյուր գունդը և բացում բարակ շերտով:
- Ապա թխում ենք լավաշը միջինից բարձր կրակի վրա տապակի մեջ 10-15 վայրկյան ամեն կողմից:
- Դնում ենք պատրաստի լավաշները իրար վրա երկու թաց անձեռոցիկների արանքում:
- Լավաշը պատրաստ է: Ի դեպ, շատ, թարմ լավաշը շատ ախորժելի բույր է տարածում, և շատ դժվար է դիմանալ այն այծի պանիրով և կանաչիով անմիջապես համտեսելու գայթակղությունից:
Պատրաստի լավաշը կարելի է չորացնել և պահել այդ վիճակում, օգտագործելուց առաջ պարզապես մի քիչ թրջում ենք չոր լավաշը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Спасибо за рецепт!
Ապրելով արտերկրում, ամեն օր մատուցում եմ ընտանիքիս ձեր բաղադրատոմսով թխած անմահական համ ունեցող լավաշը: Շնորհակալ եմ ???
Միլենա ջան, անչափ հաճելի է նման խոսքեր լսել 🙂
Խնդրում եմ ասեք 100կգ ալյուրից մոտավոր հաշվարկով քանի լավաշ դուրս կգա