- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Լավաշով ձուկ ջեռոցում
Բաղադրիչներ
- իշխան ձուկ - 1 հատ
- լավաշ - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- կիտրոն - ½ հատ
- սամիթ - 1 կապ
- կարագ - 80 գր
- աղ - 1 ճ/գ
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- համեմունք - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ձուկը լվանում ենք հոսող ջրի տակ և մաքրում ենք: Ձկան գլուխն առանձնացնում ենք, իսկ մնացած մասը բաժանում ենք 4 մասի և պատում ենք աղով:
- Կիտրոնն ու սոխը կիսալուսնաձև կտրատում ենք: Նախապես լվացրած սամիթը մանր կտրատում ենք:
- Լավաշի յուրաքանչյուր շերտը բաժանում ենք երկու մասի: Այնուհետև լցնում ենք սոխի, կիտրոնի և սամիթի խառնուրդը:
- Ամեն մի շերտի մեջ դնում ենք մեկ կտոր ձուկ և կրկին ծածկում ենք նույն խառնուրդով և դնում ենք մոտ 10 գր կարագ:
- Լավաշը ռուլետի նման փաթաթում ենք և կարագապատում:
- 30 րոպե եփում ենք կարագով պատված ձևամանի մեջ 160 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ձուկը լավաշի մեջ կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ բրնձի, կարտոֆիլի և բանջարեղենային աղցանի հետ: Ձևավորում ենք թարխունի ճյուղերով և նռան հատիկներով:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: