- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
Կարամելային կրեմ տորթերի համար
Բաղադրիչներ
- կաթ - 0,5 լ
- շաքարավազ - 220 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 60 գր
- ձու - 2 հատ
- վանիլինի էսենցիա - 1 2/g
- սերուցք (33% յուղ.) - 120 գր
- կարագ - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։
- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք սերուցքն ու հասցնում եռման աստիճանի, որից հետո ավելացնում ենք շաքարավազի զանգվածին, խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։ Այնուհետև 200 մլ կաթը հասցնում ենք եռման աստիճանի։
- Ձուն, օսլան, վանիլինն ու շաքարավազը խառնում ենք և ստացված զանգվածին ավելացնում սառը կաթը։
- Ավելացնում ենք 200 մլ տաք կաթն ու խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք արդեն պատրաստ սերուցքային կարամելն ու թողնում ենք, որ հանգստանա։
- Առանձին տարայի մեջ հարում ենք փափկած կարագը, որին կամաց-կամաց ավելացնում ենք արդեն սառած կարամելային կրեմը։
- Համեղ կարամելային կրեմը պատրաստ է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez. Knereq uzum em imanam invertayin osharak@ karoxa em ogtagircel txvacqnerum mexri poxaren. Shnorhakalutyun
Բարև Ձեզ, սիրելի Օլյա։ Ինվերտային օշարակը ոչ բոլոր դեպքերում կարելի է փոխարինել մեղրով։ Օրինակ` մեղրով տորթերում կամ քաղցրաբլիթներում ցանկալի չէ։ Մեծամասամբ կախված է նրանից, թե որ բաղադրիչն է գերակա տվյալ բաղադրատոմսում և հնարավոր կլինի փոխարինել, թե ոչ։ ։)