- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Կարտոֆիլով և պանրով օլադի
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- ալյուր - 60 գր
- մաղադանոս - 6 ճյուղ
- աղ - 1 պտղունց
- սխտոր - 1 պտղունց
- կաթ - 50 մլ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- պանիր ֆետա - 125 գր
- ձու - 1 հատ
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը եփում ենք, կեղևազրկում և անցկացնում քերիչով: Ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը և լավ խառնում ենք: Այնուհետև լցնում ենք կաթն ու ձուն և զանգվածը լավ խառնում ենք: Ավելացնում ենք քերած կարտոֆիլը, կտրատած մաղադանոսը, ֆետան և խառնում ենք:
- Խմորից օլադի ենք ձևավորում, լցնում ենք բուսայուղապատ թավայի մեջ և 2 կողմից տապակում:
- Ահա և վերջ:
Համեղ օլադի , որը կդառնա Ձեր փոքրիկների սիրելի ուտեստը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex er shat shnorhakalutyun
Hamex er shat
Shat hamexer shat mersi
Սիրելի Մարիամ, շատ ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Բաչև ձեզ,մի հարց եմ ուզում ուղղել ձեզ,ինչու բանջարեղեներով բաղադրատոմսեր չեք ներկայացնում դդմիկ,սմբուկ,լոլիկ,շատ կուզենայի նմամ բաղադրատոմս ունենալ շնորհակալություն ,մի բանել հիմա ամառե եթե հնարավորե ցուկատների բաղադրատոմսեր էլ գցեք
Բարև Ձեզ: Այժմ աշխատում ենք նոր, այդ թվում՝ բանջարեղենային բաղադրատոմսերի մշակման ու ներկայացման վրա: Շնորհակալություն, շուտով անպայման ձեր ուշադրությանը կներկայացնենք բազմաթիվ այդպիսիք: Հետևեք մեզ:
shat hamex klini