- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Կիևյան տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները 12-24 ժամով տաք տեղ ենք դնում, կամ էլ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում։
Կարելի է դնել պատուհանագոգին` արևի տակ։
Ժամանակը լրանալուց հետո սպիտակուցային զանգվածի ներսում մանր պղպջակներ կլինեն` իսկ վրան մի քանի հատ մեծ պղպջակ։
- Պնդուկը շարում ենք տապակի մեջ և տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Թողնում ենք 5-10 րոպե։ Պետք է ուշադիր լինենք, որ չվառվեն։ Երբ կեղևը ճաքի և մգանա, ուրեմն արդեն պատրաստ է, կարող ենք ջեռոցից հանել։
Պնդուկները սառեցնում ենք և կեղևները հանում։ Եթե փչացածներ կան, հանում ենք։
- Պնդուկը կոմբայնով մանրացնում ենք` բայց ոչ շատ մանր։ 1/3 մասը կարող ենք ամբողջական թողնել։
- Պնդուկի վրա ենք լցնում ալյուրն ու 200 գր շաքարավազը և խառնում ենք։
- Սպիտակուցները 7-10 րոպե լավ հարում ենք` աստիճանաբար ավելացնելով 50 գր շաքարավազն ու վանիլինը, մինչև կայուն օդեղեն զանգված ստանանք։
- Պնդուկները մաս առ մաս ավելացնում ենք սպիտակուցների վրա`թիակով զգուշորեն վերից վար շարժումներով խառնելով։
- Այս զանգվածից 2 շերտ ենք թխում (20 և 22 սմ ձևամանի չափով)։ Ձևամանները յուղաթղթով պատում ենք (վրան կարագ ենք քսում)։
2 ձևամանով միանգամից կարելի է երկու շերտն էլ միաժամանակ թխել։ Եթե չափերով մոտ ձևամաններ չունենք, 2 անգամով ենք պատրաստում։ Բայց, այդ դեպքում խմորը պետք է կես-կես պատրաստենք, որպեսզի մի շերտը թխելու ընթացքում, մյուսը չնստի։
Խմորը լցնում ենք ձևամանների մեջ։ Եթե տարբեր տրամաչափի ձևամաններ են, մեծ ձևամանի մեջ խմորը հաստ շերտով ենք լցնում, որպեսզի նույն հաստության լինեն։
- Թիակով զգուշորեն խմորը հավասարեցնում ենք։
Տեղափոխում ենք մինչև 150 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Բեզեն 1,5-2,5 ժամ թխում ենք` կախված ջեռոցից։ Եթե շերտերը լավ չթխվեն, մեջտեղի հատվածը փափուկ և կպչուն կլինի, իսկ եթե շատ պահենք, ավելի չոր և պինդ կլինեն։
- Պատրաստի շերտերը 12-24 ժամ թողնում ենք։
Այնուհետև զգուշորեն յուղաթղթից առանձնացնում ենք։
- Պատրաստում ենք կրեմը։
Ձվերն ու կաթը լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ և լավ խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, վանիլինը, խառնում ենք։
Դնում ենք կրակի վրա և թիակով խառնելով եփում ենք մինչև թեթևակի թանձրանա։
- Եթե թիակի վրա մատով անցկացնելուց հետո հետքը մնա, ուրեմն այն պատրաստ է։
Պատրաստի օշարակն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Կարագի վրա կոնյակ ենք ավելացնում և հարում ենք այնքան մինչև այն լավ սպիտակի։ Կարագը պետք է սենյակային ջերմաստիճանի լինի և փափուկ (պետք է սառնարանից նախապես հանել)։
- Այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք ամբողջ օշարակը` յուրաքանչյուր անգամ 2-3 ճ/գդ լցնում ենք և հարում մինչև համասեռ դառնա։
- Ահա այսպիսի կրեմ ենք ստանում։
- Կրեմի մոտ 1/3 մասը մի կողմ ենք դնում, ավելացնում ենք կակաոն և կրկին հարում ենք։
- Սկսում ենք տորթը հավաքել։
Մեծ շերտի եզրերը զգուշորեն կտրում ենք, որպեսզի դրանք նույն չափի դառնան։ Կտրած եզրերը փշրում ենք։
- Առաջին շերտը դնում ենք ամանի վրա, վրան ենք լցնում սպիտակ կրեմը (2 ճ/գդ առանձնացնում ենք ձևավորման համար)։ Կրեմը լավ հավասարեցնում ենք։
- Ծածկում ենք երկրորդ շերտով, վրան ենք լցնում շոկոլադե կրեմը (2 ճ/գդ առանձնացնում ենք ձևավորման համար)։ Կրեմը տարածում ենք նաև տորթի կողքերով մեկ։
- Տորթի կողքերը փշրանքով ենք պատում։
- Սպիտակ և շոկոլադե կրեմները տարբեր գլխադիրներով սեղմում ենք տորթի վրա և ըստ ցանկության ձևավորում։
Ըստ ցանկության կարող ենք կրեմի հետ սննդային ներկ խառնել։
Տորթը 2-3 ժամով տեղափոխում ենք սառնարանը , ցանկալի է գիշերը սառնարանում թողնել։
Ինչպես համոզվեցիք, Կիևյան տորթ պատրաստելն այնքան էլ բարդ գործընթաց չէ, այնպես, որ կարող եք հաճախակի պատրաստել։ Ընկուզեղենն` ըստ նախասիրության, բայց պնդուկով այս տորթն ավելի համեղ է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hoyakap baxadratomseren manramasnvac… shnorakalutyun, spasumem avelin
Շնորհակալություն 🙂 կաշխատենք արդարացնել Ձեր սպասումները)