Կոճապղպեղով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- մեղր - 50 գր
- ձու - 1 հատ
- կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գ
- դարչին աղացած - 1 թ/գ
- մեխակ - ½ թ/գ
- փխրեցուցիչ - ½ թ/գ
- Ինչպես նաև`
- ձվի սպիտակուց - 1 հատ
- շաքարի փոշի - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի հետ:
- Ավելացնում ենք ձուն ու խառնում ենք:
- Ավելացնում ենք մեղրն ու կրկին խառնում ենք: Եթե մեղրը պինդ է, հալեցնում ենք:
- Ալյուրին ավելացնում ենք աղացած կոճապղպեղը, դարչինը, մեխակը, փխրեցուցիչը և խառնում ենք: Ստացված երկու զանգվածները կամաց-կամաց խառնում ենք: Անհրաժեշտության դեպքում ալյուր ենք ավելացնում:
- Խմորից ստանում ենք խմորագունդ, 1 ժամ պահում ենք սառնարանում:
- Սեղանն ալրապատում ենք: Խմորի 1/3 մասը վերցնում ենք, իսկ մնացած մասը կրկին պահում ենք սառնարանում:
Յուղաթղթի վրա բացում ենք 2-3 մմ հաստությամբ խմորաշերտ: Ֆորմաների օգնությամբ ձևավորում ենք թխվածքաբլիթները:
- Խոհարարական թիակի օգնությամբ դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ` միմյանցից որոշակի հեռավորության վրա: Եթե որոշել եք թխվածքալիթներն օգտագործել որպես տոնածառի խաղալիքներ, ապա կարող եք անցքեր անել:
- Թխում ենք 5-10 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչեն: Ստացվում է մոտ 70 թխվածքաբլիթ:
- Պատրաստում ենք գլազուրը, որի համար ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից: Սպիտակուցները հարում ենք` աստիճանաբար ավելացնելով նաև շաքարի փոշին և շարունակում ենք հարել:
- Ստացված զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի կամ պոլիէթիլենային թաղանթի մեջ, անկյունային հատվածից մի փոքր անցք ենք բացում:
- Թխվածքաբլիթները պատում ենք գլազուրով: Կարելի է զարդարել նաև գունավոր զարդարանքներով:
- Սպասում ենք, մինչև գլազուրը չորանա:
- Կարելի է կախել տոնածառից:
- Թխվածքաբլիթները կարելի է երկար ժամանակ պահել, ժամանակի ընթացքում դրանք ավելի համեղ են դառնում:
Համեղ թխվածքաբլիթներ, որոնք կարող են ծառայել որպես տոնածառի խաղալիքներ: Մաղթում ենք ուրախ ու հաճելի տոներ: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: