Համեղ թխվածք դդմիկով
Բաղադրիչներ
- դդմիկ - (միջին չափս, 1 հատ),
- ձու - (2 հատ)
- ալյուր ցորենի - (0.5 բաժակ)
- ալյուր կտավատի - (2-3 ճաշի գդալ)
- կաթնաշոռային պանիր - (200 գ)
- կրեմ - (0.5 բաժակ)
- սխտոր - (2 պճեղ)
- կիսակոշտ պանիր - (50 գ)
- բուսայուղ
- քունջութ սև
Քայլերի հաջորդականություն
Այսօր մի հետաքրքիր բաղադրատոմսով կկիսվեմ: Ես կարծում էի, թե ամեն կերակրատեսակ պատրաստել եմ դդմիկից: Սակայն պարզվում է կա նաեւ մի այսպիսի բաղադրատոմս: Այն սխտորով և պանրով սառը խորտիկների սիրահարների համար է:
Դե սկսեցինք: Նախ ատրաստենք խմորը դդմիկից թխվածքի համար: Դդմիկը քերիչով պետք է անցկացնել, կամ հարել բլենդերով:
Համեմել աղով, ավելացնել ձո և ալյուր: Բոլորը խառնում ենք և ստանում դդմիկից խմորը:
Եթե այն բավական ջրալի է թվում, կարելի է ավելացնել կտավատի ալուր (աղացած կտավատի սերմերը) մոտ 3 ճաշի գդալ:
Լցնում ենք «դդմիկից խմորը» տաքացրած և լավ կարագոտած թավայի մեջ, մեծ նրբաբլիթի կամ հաստ բլիթի տեսքով: Տապակում ենք երկու կողնից, մինչև այն ստանա կեղեվապատ ոսկեգույն տեսք:
Դդդմիկը մոխրագուն կդարնա կտավատի ալյուրից: Սակայն չանհանգստանաք, համը հիանալի է: Վարվում ենք նույնպես մնացած խմորի հետ: Արդյունքում պետք է ստանանք 5 դդմիկային թխվածքաբլիթեր: Ապա մի կողմ ենք դնում թխվածքաբլիթերը և պատրաստում միջուկը: Խառնում ենք կաթնաշւռային պանիրը, թթվասերը և մանրեցրած սխտորի պճեղները: Հաճախ դդմիկից թխվածքի բաղադրատոմսերում, որպես միջուկ օգտագործում են մայոնեզ: Եթե այն տնական է, ապա կարելի է օգտագործել, եթե խանութից է, գերադասելի է զերծ մնալ:
Թխվածքի առաջին շերտը տեղադրում ենք ապսեի վրա, այնուհետև վրան դնում ենք միջուկի մի մասը:
Ապա տարածում ենք թթվասերից և պանրից պատրաստած սոուսը թխվածքի ամեն մի շերտի վրա:
Այնուհետև շաղ տալ քերած պանիրը եւ քնջութը, զարդարել դեկորատիվ կանաչեղենով: Դնում ենք մեր դդմիկից թխվածքը սառնարանը մի քանի ժամով:
Կտրատում ենք հավասար կտորների և մատուցում: Բարի ախորժակ: Կարծում եմ այն Ձեզ դուր կգա:
Վերջերս հայտնաբերեցի մի հետաքրքիր գիրք: Սեբաստիան Ժապրիզոյի «Ակնոցներով աղջիկը մեքենայում եւ ատրճանակը»: Թեթև ֆրանսիական դետեկտիվ է, լուրջ բովանդակությամբ եւ հեգնանքով: Հետաքրքիր վերնագիր ու ոչ պակաս հետաքրքիր գործողություն մինչեւ հանգուցալուծում: Խորհուրդ եմ տալիս գտնել ժամանակ և ընթերցել այն: Հետաքրքիր է, բայց խանութի խորհրդատուն չէր լսել ոչ գրքի, և ոչ էլ հեղինակի մասին. Բայց կա հեռուստատեսային տարբերակը: Կփորձեմ անպայման դիտել ֆիլմը
Թողնել պատասխան
Մուտք եղեք: