- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Հավ՝ կաթնային սոուսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավը բաժանում ենք կտորների։
- Տապակի մեջ հալեցնում ենք կարագը, հավի կտորների մի մասը 2 րոպե տապակում ենք ուժեղ կրակի վրա։
- Այնուհետև շրջում ենք մյուս կողմի վրա ու ևս երկու րոպե տապակում։ Նույն ձևով տապայում ենք նաև մյուս կտորները։
- Զգուշորեն հեռացնում ենք յիտրոնի կեղևը բանջարեղենի համար նախատեսված հատուկ դանակի օգնությամբ։
- Սխտորը մաքրում ենք, ատամիկները բաժանում երկու մասի ու դնում ենք եփելու համար նախատեսված տարայի մեջ։
- Ապա դնում ենք մսի տապակած կտորները։
- Այն տապակի մեջ, որում տապակվել են հավի կտորները, լցնում ենք կաթը, համեմում աղով ու պղպեղով, ավելացնում ենք քարրին ու կիտրոնի կեղևը և խառնում ենք՝ հասցնելով եռման աստիճանի։
- Ստացված զանգվածը լցնում ենք հավով լի ապակե տարայի մեջ ու եփում ենք 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու մատուցում կաթնային սոուսով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: