- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-25 minutes
Մանթի “Գազարներ”
Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ
- գազար - 120 մլ (հյութ)
- կաղամբ - 300 գր
- աղ - ըստ ճաշակի
- լոբի հատիկավոր - 100 գր
- հյութ լոլիկի - 70 մլ
- սոյայի սոուս - 1,5 ճ/գդ
- սամիթ
Քայլերի հաջորդականություն
- Լոբին մի քանի ժամ ջրում թրջում ենք, իսկ ավելի լավ կլինի գիշերը ջրում թողնենք,
առավոտյան ջուրը փոխենք և եփենք` մինչև պատրաստ լինի։ Կաղամբը մանր կտրատում ենք։
- Թավայի մեջ ենք լցնում լոլիկի հյութը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կաղամբը
և խառնում ենք։
- Այնուհետև կափարիչով ծածկում ենք և թույլ կրակի վրա շոգեխաշում` մինչև պատրաստ լինի։ Այնուհետև ավելացնում ենք եփած լոբին, աղ ենք անում և խառնում։ Մանթիների միջուկը պատրաստ է։
- Պատրաստում ենք խմորը։ Ալյուրը մաղում ենք և աղի հետ խառնում։ Գազարի հյութը
հասցնում ենք եռման աստիճանի, ալյուրի մեջ փորվածք ենք անում և լցնում ենք
գազարի հյութը։
- Խմոր ենք հունցում, ծածկում և 30 րոպեով հանգիստ թողնում։
- Այնուհետև խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում։
- Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:
- 4 հավասար մասերի բաժանում։
- Միջուկը դնում ենք խմորի ծայրամասում:
- փաթաթում ենք և ծայրերը ամրացնում (ցանկության դեպքում գազարի պես ենք փաթաթում)։
- Նշված բաղադրիչներից 12 հատ մանթի է ստացվում։ Մանթիները գոլորշու վրա եփում ենք։
- Պահքի մանթիները ձևավորում ենք կանաչիով և մատուցում տաք վիճակում` սոյայի սոուսի հետ։
Բարի ախորժակ։
Կարող ենք տարբեր միջուկներով մանթի պատրաստել, կարևորն այն է, որ մթերքներն իրար հետ համադրելի լինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
entire ampayman kpocem eselem pahqi mej
Փորձեք և կիսվեք մեզ հետ Ձեր պատրաստածի նկարներով 🙂