- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Մերենգայով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 6 հատ
- Շաքարի փոշի - 250 գր
- քացախ - 1 ճ/գ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 գր
- կաթնաշոռ - 70 գր
- հյութ կիտրոնի - 70 մլ
- կարագ - 30 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։
- Սպիտակուցը լավ հարում ենք մինչև վերածվի փրփրանման զանգվածի, ապա ավելացնում ենք շաքարի փոշին ու շարունակում ենք հարել։ Ընթացքում ավելացնում ենք նաև աղ ու քացախ և փորձում ենք ստանալ պինդ զանգված։ Հարում ենք 12 րոպե․ բայց կարող է ավելի երկար կամ կարճ տևել՝ հարիչի հզորությամբ պայմանավորված։ Այնուհետև ավելացնում ենք օսլան։
- Ձևամանները պատում ենք յուղաթղթով ու ստանում ենք 3 խմորագունդ։ Երկուսը թխում ենք միասին, երրորդը՝ առանձին։
- Թխում ենք 1-2 ժամ 130 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
- Կիտրոնի կեղևն անցկացնում ենք մանր քերիչով։
- Կիտրոնի հյութը քամում ենք, ավելացնում ենք կիտրոնի կեղևը, դեղնուցները, շաքարավազը ու 10-12 րոպե թողնում ենք, որպեսզի կիտրոնի բույրը փոխանցի զանգվածին։
- Զանգվածն անցկացնում ենք մաղով, լցնում ենք կաթսայի մեջ ու դնում ենք կրակի վրա։
- Մինչև կարագը հալվի ավելացնում ենք կարագն ու շարունակում ենք խառնել, մինչև ստանանք միասեռ զանգված, որից հետո հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։
- Ստացված զանգվածից 2 ճ/գ լցնում ենք սննդային տոպրակի մեջ ու փոքրիկ անցք ենք բացում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար կաթնաշոռն ու կիտրոնի զանգվածը հարում ենք բլենդերով (կաթնաշոռի փոխարեն կարելի է օգտագործել մասկարպոնե):
- Ավելացնում ենք կիտրոնի կրեմն ու թիակով խառնում ենք։
- Ափսեի մեջ դնում ենք առաջին խմորաշերտը, պատում ենք կրեմով, ապա կիտրոնի կրեմային զանգվածով։
- Դնում ենք երկրորդ խմորաշերտն ու կրկին պատում ենք կրեմով ու կիտրոնի զանգվածով։ Ապա դնում ենք երրորդ շորտը, բայց չենք կրեմապատում, այլ թեթևակի պատում ենք կիտրոնային զանգվածով։
Տորթը կարելի է մատուցել անմիջապես։ Ստացվում է նուրբ, փափուկ ու անուշաբույր տորթ։ Շատ համեղ է։ Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: