- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 25-30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Յոգուրտով տորթ խնձորով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 3 հատ (դեղնուցներն ու սպիտակուցները առանձին)
- շաքարավազ - 130 գր
- ալյուր - 115 գր
- վանիլին - 1/2 թ/գդ
- Յոգուրտային կրեմի համար՝
- յոգուրտ դասական - 1000 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- շաքարի փոշի - 100 գր
- ժելատին - 15 գր
- ջուր - 3 ճ/գդ
- խնձորով ձևավորման համար՝
- խնձոր - 3 հատ (Գոլդեն տեսակի)
- կարագ - 40 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ռոմ - կամ բրենդի
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 21-23 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
Բիսկվիթը պատրաստում ենք դասական ձևով: Շաքարավազը բաժանում ենք 2 հավասար մասի և առանձին հարում դեղնուցների և սպիտակուցների հետ: Այնուհետև հարված դեղնուցին մաս առ մաս ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը և զգուշությամբ խառնում: Ստացված զանգվածի վրա գդալ առ գդալ ավելացնում ենք ալյուրը, ապա վանիլինը: Վերևից ներքև շարժումներով խառնում ենք խմորը մինչև համասեռ զանգվածի ստացումը: Խմորը լցնում ենք ուղիղ գլխադիրով (9-11 մմ տրամագծով) հրուշակեղենային պարկի մեջ։
Այժմ խմորը պետք է սեղմենք յուղաթղթի վրա, որպեսզի հետագայում, այդ թխվածքաբլիթներով ձևավորենք տորթի եզրերը։ Նախքան այդ, չափում ենք ձևամանի տակի հատվածը։ 21 սմ տրամագծով ձևամանի համար 66 սմ երկարությամբ թխվածքաբլիթներ են հարկավոր։ Տապակի մեջ երկարությամբ ամբողջը չի տեղավորվի, այդ իսկ պատճառով կիսում ենք` յուրաքանչյուրը 33 սմ, իսկ թխվածքաբլիթների լայնությունը 7-8 սմ պետք է լինի։ Որպեսզի ավելի ճգրիտ լինի, յուղաթղթի վրա կարող ենք մատիտով գծանշումներ անել։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 12-15 րոպե թխում ենք մինչև պատրաստ լինի։ Ջեռոցից հանում ենք, յուղաթղթից ազատում և քանի դեռ տաք են, ձևամանի կողքերով կանգնեցնում ենք։ Եթե թխվածքաբլիթները սառեն` ձևամանի մեջ դնելուց կկոտրվեն։
Մնացած խմորը ձևամանի տրամագծի չափով գրտնակում ենք, դնում յուղաթղթի վրա և 200 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե թխում ենք։ Պատրաստի շերտը սառեցնում ենք և ձևամանի ազատ տարածքի չափով կտրում։ Դնում ենք ձևամանի մեջ։ Ահա այսպիսի տեսք ունի։
- Պատրաստում ենք կարամելային սոուսը: Կարամելային սոուսի բաղադրատոմսը կարող եք գտնել մեր կայքում:
Պատրաստում ենք յոգուրտային բավարական կրեմը։
Սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք։
- Դնում ենք սառնարանը։ Ժելատինը 3 ճ/գդ ջրի մեջ թրջում ենք։
- Ժելատինը ուռչելուց հետո դնում ենք կրակի վրա և խառնում ենք` մինչև լուծվի։ Չենք եռացնում։
Այնուհետև ավելացնում ենք 2-3 ճ/գդ յոգուրտը և արագ խառնում ենք, որից հետո ավելացնում ենք մնացած յոգուրտը, ու խառնում ենք` մինչև համասեռ զանգված ստանանք։
- Ավելացնում ենք հարած սերուցքը և զգուշորեն խառնում ենք, որպեսզի զանգվածը չնստի։ Այնուհետև զանգվածը լցնում ենք բիսկվիթի վրա։ Ձևամանից դուրս մնացած հատվածները կտրում ենք։
- Ձևամանը տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի յոգուրտային ժելեն սառչի։
Պատրաստում ենք խնձորները։ Խնձորները կեղևազատում ենք և սերմերը հանում, այնուհետև խորանարդներով կտրատում ենք և կիտրոնահյութով ցողում, որպեսզի դրանք չսևանան։ Թավայի մեջ ենք լցնում կարագը, և միջին ուժեղության կրակի վրա հալեցնում ենք, ավելացնում ենք խնձորներն ու շաքարավազը և մոտ 5-7 րոպե խառնելով տապակում ենք։
- Կրակի տակն ուժեղացնում ենք, լցնում ենք բրենդին ու թողնում ենք, որ սպիրտն այրվի (կրակն ինքն իրեն կհանգի)։ Հեղուկը գոլորշիանալուց հետո կրակից վերցնում ենք։ Այնուհետև զանգվածը լցնում ենք ամանի մեջ և սառեցնում ենք` մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա։
Կարամելային սոուսը դնում ենք սառած ժելեի վրա։
- Կարամելի վրա ենք լցնում խնձորները։ Տորթը պատրաստ է։ Կտրատում ենք և մատուցում։
Ահա այսպիսի համեղ «Յոգուրտով տորթ խնձորով», որը կարող ենք մատուցել թարմ անանուխի ճյուղերով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: