- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25-35 minutes
Նուգա
Բաղադրիչներ
- պիստակ - 150 գր (բոված)
- շաքարի փոշի - 450 գր
- ջուր - 145 մլ
- մեղր - 120 գր
- ինվերտային օշարակ - 6 գր
- ձվի սպիտակուց - 50 գր (մոտ 1,5 ձվի)
Քայլերի հաջորդականություն
- Սկզբում սկսում ենք միջուկը պատրաստել։ Միջուկի համար վերցնում ենք այն ինչ
հարմար ենք գտնում, տվյալ պարագայում բոված աղի պիստակ է, բայց կարող եք
տարբեր տեսակի ընկուզեղեն օգտագործել (ցանկալի է պինդ)։ Կարող եք չրեր
ավելացնել, թթվա-քաղցր կոնտրաստ կարող ենք ստեղծել և այլն։
- Եթե ընկուզեղենը կամ չիրը խոշոր է, դանակով կտրատում ենք։
- Խոր կաթսայի մեջ ջուր ենք լցնում և շաքարի փոշի (կարող ենք մանր շաքարավազ վերցնել)։
- Դնում ենք ուժեղ կրակի վրա և զանգվածը եռման աստիճանի ենք հասցնում` մինչև մանր պղպջակներ առաջանան։ Խոհանոցային ջերմաչափով չափում ենք, պետք է զանգվածը 110-112 աստիճանի հասնի։
- Խառնուրդը չենք խառնում, որպեսզի շաքարը չբյուրեղանա։ Եթե կաթսայի պատերի վրա բյուրեղիկներ ենք նկատում, խոնավ վրձնով մաքրում ենք։
- Եթե խառնուրդն արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի է հասել ավելացնում ենք մեղրը
և ինվերտային օշարակ։ Մեղրի տեսակը նշանակություն չունի, վերցնում ենք այն ինչ ձեռքի տակ ունենք։
Ցանկության դեպքում կարող ենք բուրավետիչներ ավելացնել` անանուխի, վարդի, էսենցիաներ, օշարակներ։
- Խառնուրդը տաքացնում ենք, խոհանոցային ջերմաչափով չափում ենք պետք է հասնի մինչև 135-140 աստիճանի: Այդ ընթացքում հարում ենք սպիտակուցները:
- Եթե զանգվածը պահանջվող ջերմաստիճանի է, հարիչով առավելագույն արագության վրա հարելով բարակ շիթով ավելացնում ենք սպիտակուցների վրա։ Լցնելուց կարևոր է պատերի վրա լցնել, եթե զանգվածը խառնիչի վրա լցվի, անմիջապես սառած թելեր կգոյանան, ինչը հետագա խառնելու ընթացքին կխանգարի։
- Ջանասիրաբար հարում ենք։
- Հարում ենք այնքան, մինչև զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա։ Դա կարելի է ստուգել ձեռքով ամանին հպվելով։ Ինվերտային օշարակի օգտագործումից, մեղրի տեսակից և օշարակի ջերմաստիճանից կախված, զանգվածը տարբեր թանձրություն կարող է ունենալ։ Այն ծեփոնի պես է լինելու։
- Լցնում ենք միջուկը։
- Զանգվածը խառնում ենք և լցնում յուղաթղթի վրա։ Եթե զանգվածը թանձր է, ապա
ձևամանի կարիք չկա։ Բայց եթե ցանկանում ենք քառակուսի լինի, վերցնում ենք 18x18
չափի ձևաման։ 2 սմ բարձրությամբ նուգաներ ենք ստանում։
- Զանգվածը հավասարեցնում ենք և գիշերը թողնում սառնարանում։
- Ավելի լավ է դանակը տաք ջրում թրջենք, նոր կտրենք։ Ցանկության դեպքում կարող ենք ձևավոր դանակներով կտրել, օրինակ` սրտիկների տեսքով:
Ի դեպ, նուգա պատրաստելիս, անպայման հետևեք, որ օշարակի ջերմաստիճանը ճիշտ լինի, այլապես կարող եք փչացնել աղանդերը։ Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում շատ ենթարկվող զանգված ենք ստանում և ըստ ցանկության և երևակայության տարբեր ձևեր կարող ենք տալ, կամ էլ կարող ենք կոնֆետի տեսքով թղթերի մեջ փաթաթել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lavn e
ինվերտային օշարակ։առաջին անգամ եմ լսում սուպերմարկետում վաճառում են?
Ահա խնդրեմ http://www.cooks.am/%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF/
knereq ինվերտային օշարակ inch e
Ահա խնդրեմ http://www.cooks.am/%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D5%B7%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF/
es patreasteci jrik exav inci
Գուցե բաղադրիչնե՞րն եք փոքր-ինչ շատ քանակությամբ լցրել 🙂
SAT HAMEX ER
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Isk pistaky ince
]
Պիստակը ֆստխն է 🙂
Hello
Knerek karoxek ( TRCHUNI KAT ) patrastel.
Thank u ??
Բարև Ձեզ: Ահա այստեղ կարող եք գտնել Թռչնի կաթի բոլոր բաղադրատոմսերը`
http://www.cooks.am/?s=%D4%B9%D5%BC%D5%B9%D5%B6%D5%AB+%D5%AF%D5%A1%D5%A9&Submit=Search+Site
Hello
Shat shat merci
Bayts ayt receptov karoxenk kanfet patrastel ??
Thank u ??
Barev dsez
Es mi hat hars unem.
Menk 80 tvakanerin mi hat xmorexeneynk arnum vore kochvumer ( PEROJNI ) vran kremov
Ete gitek dra recepte,kgrek
Thank you. ???
Es mi hat hars unem.
Menk 80 tvakanerin mi hat xmorexeneynk arnum vore kochvumer ( PEROJNI ) vran kremov
Ete gitek dra recepte,kgrek
Բարև Ձեզ: Ցավոք այդ բաղադրատոմն այժմ չունենք, հնարավոր է հետագայում տեղադրենք 🙂
Barev dsez
Shat shat merci ?