- Yield: 10 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 45-50 minutes
Շոկոլադե բիսկվիթ տորթի համար
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 160 գր
- ալյուր - 150 գր
- կակաո - 40 գր
- օսլա (крахмал) - 34 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- կարագ - 50 գր
- ջուր - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Նշված բաղադրիչները նախատեսված են 20-21 սմ տրամագծով և 5 սմ բարձրությամբ ձևամանի հաշվարկով։
Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք։ Բոլոր չոր բաղադրիչները` շաքարավազից զատ, խառնում ենք իրար և մաղում։ Փոքր կաթսայի մեջ ենք լցնում ջուրն ու կարագը։
- Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները հարում ենք մինչև փափուկ փրփուր ստանանք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազի կեսը, հարում ենք մինչև խիտ, փայլուն և չափի մեջ պինդ փրփուր ստանանք։
Դեղնուցները մնացած շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակ և փքուն զանգված ստանանք։ Սպիտակուցներն ու դեղնուցները զգուշորեն խառնում ենք:
- Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչները,խառնում ենք այնքան, մինչև գնդիկներից ազատվենք։ Այդ ընթացքում կարագն ու ջուրը դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի։
- Կարագով զանգվածը լցնում ենք հունցած խմորի մեջ և արագորեն խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Խմորը լցնում ենք 20 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ, տեղափոխում ենք նախապես 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե (փայտիկով փորձում ենք, եթե այն չոր է դուրս գալիս խմորի միջից, նշանակում է՝ արդեն պատրաստ է)։ Թխվելուց հետո թողնում ենք սառչի, յուղաթուղթը հանում ենք և 8-10 ժամով տեղափոխում սառնարան։
- Ինչպես մնացած բիսկվիթների դեպքում, այս դեպքում ևս, արժե 1 օր առաջ բիսկվիթը պատրաստել, որպեսզի կտրելուց չփշրվի։
- Ահա և վերջ:
- Պատրաստ է:
Ի դեպ, որպեսզի բիսկվիթը հավասար շերտերի բաժանենք, կարող ենք սովորական թել վերցնել. սկզբում դանակով բիսկվիթի պարագծով մեկ կտրվածք ենք անում, թելն այդ կտրվածքի մասով անցկացնում ենք և քաշում։ Արդյունքում հավասար և կոկիկ շերտեր ենք ստանում։ Շատ համեղ շոկոլադային բիսկվիթ, որը կարող ենք պատել ցանկացած կրեմով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, մեկ հարց ունեմ, եթե օսլան փոխարինենք եգիպտացորենի օսլայով, խմորը չի ստացվի?
Բարև Ձեզ, մի հարց ունեմ. եթե եգիպտացորենի օսլա օգտագործենք, խմորը չի ստացվի?
Բարև Ձեզ Գայանե ջան, քանի որ քանակությունը քիչ է կարող եք նաև եգիպտացորենի օսլա օգտագործել 🙂
Isk karagn u jur@ erman enq lcnum?
Բարև Ձեզ, կարագով զանգվածը լցնում ենք հունցած խմորի մեջ և արագորեն խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք 🙂
Barev dzez, aseq xndrum em, karagi u jri xarnurdy taq, sary, te gol vichakum enq avelacnelu xmorin
Բարև Ձեզ, կարող եք հենց գոլ վիճակով ավելացնել 🙂
sovorakan xmori recept kaseq ?
Բարև Ձեզ, ահա խնդրեմ Սիլվա ջան`
http://www.cooks.am/%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%AB%D5%BD%D5%AF%D5%BE%D5%AB%D5%A9/