- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 7ժ 10 րոպե
Ջեռեփուկ կարտոֆիլով և մսային լցոնով
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- կարտոֆիլ - 300 գր
- կարագ - 50 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 5 ճ/գդ
- ձու - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) - 500 գր
- սոխ - 150 գր
- լոլիկի մածուկ - 1 ճ/գդ
- սխտոր - 1-2 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
- եգիպտացորեն պահածոյացված
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 5 ճ/գդ
- ձու - 1 հատ
- պանիր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք միջուկը։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում ենք սոխը, տապակում ենք մինչև ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք ֆարշը, լավ խառնում ենք, և մոտ 20 րոպե տապակում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, մանրացված սխտորը, աղ և պղպեղ ենք անում և լավ խառնում ենք։ Դնում ենք թույլ կրակի վրա, կափարիչը ծածկում ենք և մոտ 20-40 րոպե եփում ենք, կամ այնքան, մինչև ֆարշը եփվի։ Ֆարշը չպետք է շատ չոր լինի, անհրաժեշտության դեպքում մի քիչ եռացրած ջուր ենք ավելացնում։
- Կարտոֆիլը լվանում ենք և կտորների բաժանում, աղ ենք անում և եփում ենք մինչև պատրաստ լինի։
- Այնուհետև ջուրը թափում ենք։ Կարտոֆիլը ճզմում ենք`ավելացնելով կարագ և սերուցք։
- Այնուհետև ավելացնում ենք ձուն, լավ խառնում ենք և անհրաժեշտության դեպքում աղ անում։ Եթե նախօրեին պատրաստած կարտոֆիլի խյուս ունեք, դա էլ շատ հարմար կլինի այս ուտեստի համար։
- Սկսում ենք դասավորել մեր ուտեստը։ Ձևամանը պատում ենք յուղով (20 սմ տրամագծով)։ Լցնում ենք կարտոֆիլի խյուսի կեսն ու հավասարեցնում ենք։
- Ֆարշով թավայի մեջ ենք ավելացնում եգիպտացորենը և խառնում ենք։ Այնուհետև թավայի պարունակությունը լցնում ենք ձևամանի մեջ` կարտոֆիլի վրա։ Հավասարեցնում ենք։
- Վրայից ավելացնում ենք խյուսի մյուս մասը և հավասարեցնում ենք։ Ձուն սերուցքի հետ խառնում ենք և լցնում կարտոֆիլի վրա։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-40 րոպե եփում ենք։ Կիսապատրաստ վիճակում մեծ քերիչով քերած պանիր ենք ավելացնում վրան։
- Բարի ախորժակ:
Պետք է նշել, որ պատրաստի ջեռեփուկը, հավասար կտորներով չենք կարող կտրատել. այսպիսի ուտեստի համար դա նորմալ է։ Եթե թողնենք սառչի, հավասար կարող ենք կտրել, բայց, իհարկե, այն ավելի լավ է տաք վիճակում մատուցել 🙂
Ի դեպ, նմանատիպ ջեռեփուկ պատրաստելու այլընրանքային տարբերակ կարող է հանդիսանալ մսի փոխարեն թարմ շամպինիոնով լցոնը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: