- Yield: 15-20 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 40-60 minutes
Տնական հաց
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, աղը, խմորիչը լցնում ենք թասի մեջ և գդալով խառնում ենք։
- Ավելացնում ենք ջուրն ու գդալով լավ խառնում։ Խմորը թողնում ենք 12-24 ժամ (մոտ 18 ժամ)։
- Հանգստացած խմորն այսպիսի տեսք ունի։
- Մեզ անհրաժեշտ է հրակայուն հաստ պատերով ձևաման կամ կաթսա` անպայման կափարիչով։ Ձևամանը կափարիչով ծածկում ենք, դնում ենք ջեռոցի մեջ և ջեռոցը մինչև 230-250 աստիճան տաքացնում ենք։ Ալրապատ աշխատանքային սեղանի վրա խմորին ծրարի տեսք ենք տալիս։ Սրբիչի վրա թեփ կամ սպիտակաձավար ենք լցնում և խմորը տեղափոխում վրան, և հենց սրբիչի օգնությամբ էլ խմորը տեղափոխում ենք տաք ձևամանի մեջ։ Սրբիչ օգտագործելու փոխարեն, տաք ձևամանը կարող ենք կարագով պատել (վրձնով) և խմորը զգուշորեն թիակով տեղափոխել։
- Այնուհետև կափարիչով ծածկում ենք և արագ տեղափոխում ջեռոցի մեջ։ Թխում ենք մոտ 30-40 րոպե, այնուհետև կափարիչը բացում ենք և ևս 10-20 րոպե թխում ենք` մինչև ոսկեգույն դառնա։
- Եթե ուզում ենք, որ կեղևը փափուկ լինի, պատրաստի հացը սրբիչով փաթաթում ենք, պոլիէթիլենային տոպրակով ծածկում և թողնում ենք սառչի։
- Ահա այսպիսի գեղեցիկ հաց է ստացվում։
Արագ և հեշտ պատրաստվող հացի բաղադրատոմս , որը ստեղծել է ամերիկացի հացթուխ Ջիմ Լեհեյը։ Մենք մի քիչ հեշտացված տարբերակով պատրաստեցինք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hargelis vor xndrem kgreq jingyalov haci baxadratoms@
Բարև Ձեզ: Այժմ մենք այդ բաղադրատոմսը չունենք, շուտով հնարավոր է տեղադրենք այն 🙂
Knereq isk iskakan haci patrastum@ erb klini