

- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 35 minutes
Տնական ռիկոտտա
Բաղադրիչներ
- կաթ - 2 լ (3,2%)
- հյութ կիտրոնի - 2 հատ
- աղ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը տաքացնում ենք մինչև 85-90 աստիճան: Եթե խոհանոցային ջերմաչափ չունենք, կաթը միջին ուժգնության կրակի վրա խառնելով տաքացնում ենք մինչև այն պահը, երբ ուզում է եռալ, բայց չենք եռացնում: Սպիտակուցային թանձրուկը շիճուկից առանձնացնելու համար որպես թթու օգտագործում ենք կիտրոնի հյութը: Վերջինս լցնում ենք կաթի մեջ, ավելացնում աղը և խառնում:
- Կրակից վերցնում ենք, թողնում 5-7 րոպե, հետո կաթսայի պարունակությունը լցնում ենք մարլյայով պատված ցանցի մեջ: Մարլյայի ծայրերը վրա ենք բերում, ռիկոտտան ծածկում և թողնում շիճուկը հոսի:
- Որքան շատ մնա այդ դիրքում, այնքան պինդ կլինի պանիրը:
- 20 րոպե հետո արդեն ունենում ենք փափուկ պանիր, որը հարմար է տաք կերակրատեսակների բաղադրատոմսերում օգտագործելու համար:
- Ահա և վերջ:
Ռիկոտտայի վերջնական քանակությունը կախված է կաթի որակից ու պատրաստման տեխնոլոգիայից: Միջին հաշվարկներով երկու լիտր կաթից 400 գրամ ռիկոտտա է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: