- Yield: 6-8 ժամ
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Տորթ Հրաշք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրասոտում ենք կրեմը: 180 գր շաքարավազը 1 ճ/գդ ալյուրի հետ խառնում ենք և ավելացնում 1 ձուն:
- Զանգվածը լավ խառնում ենք:
- Ավելացնում ենք 200 մլ կաթը և կրկին խառնում, որպեսզի շաքարավազը լուծվի:
- Դնում ենք կրակին, և անընդհատ խառնելով հասցնում եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և եփում մինչև թանձրանա: Կրակից վերցնում ենք և սառեցնում:
- Քանի դեռ կրեմը սառչում է, պատրաստում ենք խմորը: 180 գր շաքարավազը մեղրի և 60 գր կարագի հետ խառնում ենք, գոլորշու վրա հալեցնում, որից հետո կրակից վերցնում:
- Հատ առ հատ ավելացնում ենք 3 ձուն և արագ խառնում, որպեսզի ձվերը չեփվեն:
- Զանգվածը կրկին գոլորշու վրա ենք դնում և անընդհատ խառնելով 4 րոպե եփում և ավելացնում սոդան: Այնուհետև կրակից վերցնում ենք և ավելացնում ալյուրը:
- Խմոր ենք հունցում:
- Խմորը 7 հավասար մասի ենք կիսում:
- Յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք:
- Շրջանները ամանով կտրում ենք, որպեսզի հավասարվեն, այնուհետև հերթով թխում:
- Բոլոր շերտերը թխելուց հետո անցնում ենք կրեմին: Կրեմի մեջ ենք լցնում սենյակային ջերմաստիճանի թթվասերը:
- Խառնում ենք, ավելացնում 200 գր փափկեցրած կարագը և լավ հարում:
- Շերտերի վրա կրեմ ենք քսում:
- Տորթի կտրված եզրերը բլենդերով փշրանքի ենք վերածում:
- Շերտը դնում ենք, վրան կրեմ քսում, այնուհետև փշրանք ցանում:
- Այդպես հավաքում ենք ողջ տորթը, տորթի վերևամասին ու կողքերին կրեմ ենք քսում:
- Վերջում տորթը պատում ենք փշրանքով և գիշերը սառնարանն ենք դնում, որպեսզի ներծծվի:
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի հեշտ պատրաստվող Տորթ Հրաշք , որը հարմար է մատուցել 1 բաժակ տաք թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: