- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25 minutes
Տորթ “Տիրամիսու”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 100գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 100 գր
- օսլա (крахмал) - 25 գր
- կարագ - 25 գր
- Խոնավեցման համար՝
- սուրճ սև - 3թ/գդ
- շաքարավազ - 2թ/գդ
- ջուր - 150մլ
- լիկյոր - 120 մլ(սրճային)
- Կրեմի համար՝
- շոկոլադ սև - 100 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 գր
- պանիր մասկարպոնե - 500 գր
- շաքարի փոշի - 75 գր
- Վրան լցնելու համար՝
- կակաո - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը օսլայի հետ մաղում ենք։ Ձուն շաքարավազի հետ հարում ենք մինչև 2-3 անգամ զանգվածն ավելանա և սպիտակի։
Շոկոլադը անցկացնում ենք մեծ քերիչով։
- Ալյուրը զգուշորեն լցնում ենք ձվով զանգվածի մեջ։ Այնուհետև ավելացնում ենք կարագն ու զգուշորեն խառնում։ Խմորը լցնում ենք յուղով պատված տապակի մեջ և տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ 25 րոպե թխում ենք, այնուհետև լուցկու հատիկի օգնությամբ ստուգում (եթե լուցկու հատիկը խմորի մեջ խրելուց հետո չոր է, ուրեմն բիսկվիթը պատրաստ է)։ Աշխատում ենք ջեռոցի դուռը չբացել։
Պատրաստի բիսկվիթը սառելուց հետո 3 շերտի ենք բաժանում։ - Պատրաստում ենք սուրճը: Ջազվեի մեջ խառնում ենք սուրճը, շաքարավազն ու ջուրը և դնում միջին կրակի վրա: Երբ սուրճը բարձրանա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: Խոնավեցման համար խառնում ենք լիկյորն ու սուրճը։
Ապա պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնե պանիրը տրորում ենք կես բաժին շաքարի փոշու հետ մինչև համասեռ զանգված ստանանք։
Սերուցքը խառնում ենք մնացած շաքարի փոշու հետ։ Այնուհետև միացնում ենք պանրով զանգվածի հետ։
- Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում ( յուղաթուղթը պետք է ձևամանից մեծ լինի, որպեսզի կողքերն էլ յուղաթուղթ լինի)։ Ձևամանի մեջ դնում ենք առաջին շերտը։
Վրան լցնում ենք սրճային խառնուրդ (որպեսզի ներծծվի շերտի մեջ), այնուհետև պատում ենք 1/3 կրեմով:
- Ապա վրան լցնում քերած շոկոլադի 1/3 մասը։
Նույնը անում ենք նաև երկրորդ շերտի հետ։
Երրորդ շերտը դնում ենք և մի քիչ սեղմում, որ տորթի մակերևույթը հավասարվի։
Խոնավեցնում ենք և ձևամանով 1-2 ժամով տեղափոխում սառնարանը։ Այնուհետև հանում ենք ձևամանից և յուղաթուղթը հեռացնում։ Տորթի վերևամասն ու կողքերը ձևավորում ենք կրեմով։ Տորթի կողքերը լցնում ենք մնացած քերած շոկոլադը, իսկ վերևամասը ` մաղով անցկացրած կակաոյի փոշի։
- Բարի ախորժակ:
Այս համեղ տորթ տիրամիսուն կարող եք մատուցել մեկ բաժակ Ձեր պատրաստած կոճապղպեղով թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat shnorhakalutyun bagatratomsi hamar anpayman kportsenk shat hameg klini kartsumem
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
BAREV DZEZ ES UNEM XTACRAC KAT DZU SHAQARAVAZ ALYUR INCH BAXADRATOMS XORHURD KTAQ???
Իսկ կերակրի սոդա չկա բաղադրատոմսի մեջ?
Բարև Ձեզ, ոչ, սոդա մեզ անհրաժեշտ չէ 🙂
maskarpone paniri poxaren inch kareli e lcnel