Աղցան Միմոզա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստելուց առաջ եփում ենք կարտոֆիլը, գազարը, ապա մաքրում ենք: Սոխը բաժանում ենք մանր խորանարդիկների, վրան լցնում ենք եռացրած ջուր (այդպես սոխը ազատվում է ավելորդ դառնությունից): Ջուրը թափում ենք և թողնում, որպեսզի հանգստանա:
- Ձուն եփում ենք, մաքրում կճեպը, ապա բաժանում ենք երկու մասի:
- Սպիտակուցն առանձնացնում ենք դեղնուցից:
- Ձկան պահածոն լցնում ենք ափսեի մեջ՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով արգանակ: Պատառաքաղով տրորում ենք:
- Աղցանամանի մեջ լցնում ենք ձկան պահածոն, վրան լցնում ենք մայոնեզ: Ապա հավասարապես լցնում ենք սոխն ու տարածում:
- Ձվի սպիտակուցներն անցկացնում ենք քերիչով, ապա վրան քսում մայոնեզ:
- Կարտոֆիլն անցկացնում ենք քերիչով ու վրան լցնում մայոնեզ:
- Այնուհետև գազարն անցկացնում ենք մանր քերիչով:
- Գազարի շերտը պատում ենք մայոնեզով:
- Աղցանի վերին շերտը պատում ենք մանր քերիչով անցկացրած դեղնուցով և զարդարում ենք կանաչիով: Այնուհետև աղցանը մոտ 2-4 ժամ թողնում ենք սառնարանում:
Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: