

Բալով նրբաշերտ տորթ
Քայլերի հաջորդականություն
- Սերուցքն ու 200 գր շաքարավազը հարում ենք հարիչի օգնությամբ:
- Նրբաշերտը դնում ենք ափսեի մեջ ու սերուցքապատում: Իրար վրա ենք դասավորում բոլոր նրբաշերտերը՝ յուրաքանչյուրի վրա սերուցք քսելով: Նրբաշերտերից պատրաստված տորթը 1 ժամ թողնում ենք սառնարանում:
- Այդ ընթացքում պատրաստում ենք բալի սոուսը, որի համար անհրաժեշտ է հարել բալն ու շաքարավազը, մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև 30 րոպե եփում ենք ցածր կրակի վրա:
- Նրբաշերտ տորթը հանում ենք սառնարանից, վրան լցնում բալի սոուսն ու մատուցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: