

Դդմիկով պիրոգ
Բաղադրիչներ
- ալյուր - 250 գր
- շաքարավազ - 80 գր
- աղ - 0,5 թ/գ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գ
- սոդա - 0,75 թ/գ
- դարչին - 1 թ/գ
- բուսայուղ - 50 մլ
- դդմիկ - 1 հատ
- արևածաղկի սերմեր
- քունջութ
Քայլերի հաջորդականություն
- Մեծ տարայի մեջ լցնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը, դարչինը, սոդան, փխրեցուցիչը և խառնում:
- Ավելացնում ենք բուսայուղը:
- Դդմիկն անցկացնում ենք քերիչով, ձեռքերով քամում ենք հյութը և դդմիկը լցնում ենք ստացված զանգվածի վրա:
- Գդալի օգնությամբ խառնում ենք զանգվածն ու ստանում պինդ խմոր:
- Խառնուրդը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ՝ վրան լցնելով արևածաղիկ ու քունջութ:
- Եփվելուց հետո պիրոգը կունենա ահա ասյպիսի տեսք:
Բարի ախորժակ: 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: