- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 10 minutes
Զամբյուղներ՝ սպիտակուցային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 160 գր
- կարագ - 60 գր
- շաքարավազ - 40 գր
- փխրեցուցիչ - 1/4 թ/գ
- աղ - 1 պտղունց
- ձու - 1 հատ
- Կրեմի համար՝
- ձվի սպիտակուց - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- Միջուկի համար՝
- ջեմ - 70 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար անհրաժեշտ ալյուրը, աղը, շաքարավազը, փխրեցուցիչն ու խորանարդաձև կտորների բաժանած կարագը լցնում ենք բլենդերի մեջ ու լավ հարում ենք։
- Ավելացնում ենք ձուն ու փորձում ենք ստանալ խմորագունդ։ Այնուհետև փաթաթում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթի մեջ ու 30 րոպե թողնում ենք սառնարանում։
Բացում ենք խմորը՝ փորձելով ստանալ ձևամանից մի փոքր ավելի մեծ խմորաշերտ։
- Խմորը դնում ենք փոքրիկ ձևամանի մեջ ու սեղմում ենք հատակին, պատերին ու պատառաքաղի օգնությամբ ծակծկում ենք խմորը։
- Վրան դնում ենք փայլաթիթեղ ու փորձում ենք ճնշել օրինակ՝ լցնելով կարմիր լոբի։
- Եփում ենք 10 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սպիտակուցն ու շաքարավազը խառնում ու դնում ենք կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի։
- Ապա հանում ենք կրակի վրայից ու հարում ենք՝ ստանալով շատ պինդ զանգված։ Կրեմը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։
- Յուրաքանչյուր զամբյուղիկի մեջ լցնում ենք 1 թ/գ ջեմ (մենք օգտագործել ենք սև հաղարջ)։
- Զամբյուղիկները ձևավորում ենք կրեմով։ Մեր համեղ դեսերտը պաստրաստ է։
Վայելեք այս գեղեցիկ ու շատ համեղ դեսերտը սուրճի, թեյի կամ այլ ըմպելիքի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: