Լյարդ՝ գյուղական ձևով
Բաղադրիչներ
- խոզի լյարդ - 0,5 կգ
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- մայոնեզ - 1 ճ/գ
- բուսայուղ
- աղ
- աղացած սև պղպեղ
Քայլերի հաջորդականություն
- Լյարդը թաթախում ենք կաթի մեջ և թողնում մոտ մեկ ժամ:
- Այնուհետև՝ լյարդը բաժանում ենք փոքր կտորների և տապակում բուսայուղի մեջ ուժեղ կրակի վրա:
- Սոխը մանր կտրտում ենք, ապա գազարն անկացնում քերիչով:
- Լյարդը տապակելուց հետո մեղմացնում ենք կրակն ու ավելացնում 1 գդալ մայոնեզ:
- Ավելացնում ենք գազարն ու սոխը և 5 րոպե շոգեխաշում, որից հետո համեմում ենք աղով ու պղպեղով:
Ուտեստը կարելի է մատուցել կարտոֆիլի կամ սպագետտիի հետ:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: