Լցոնած խնձոր
Բաղադրիչներ
- խնձոր - 500 գր
- շաքարավազ - 2 ճ/գ
- ընկույզ - 2 ճ/գ
- չամիչ - 2 ճ/գ
- դարչին՝ աղացած - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Տարայի մեջ լցնում ենք կտրատած ընկույզը, չամիչը, շաքարավազը և դարչինը:
- Լավ խառնում ենք:
- Դանակի օգնության խնձորների մեջ խորը անցք ենք բացում պոչի հատվածից:
- Այնուհետև գդալի օգնությամբ հանում ենք միջուկը:
- Թեթևակի հավասարեցնում ենք ծայրերը:
- Խնձորները լցոնում ենք ստացված միջուկով և դնում ենք ջրով լի ձևամանի մեջ՝ եփելով 20-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Խնձորները կարելի է համտեսել թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: