- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Կաթնային թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի կրեմային զանգված:
- Ձուն հարում ենք պատառաքաղի օգնությամբ, մի մասը խառնում ենք կաթի հետ, իսկ մյուս մասը թողնում ենք, որպեսզի հետո քսենք թխվածքաբլիթների վրա:
Կաթով ու ձվով խառնուրդը լցնում ենք կարագի ու շաքարավազի խառնուրդի մեջ և հարում ենք: Ավելացնում ենք փխրեցուցիչը, սոդան, աղը և վանիլինը: Կամաց-կամաց լցնում ենք նաև ալյուրը և ստանում առաձգական խմոր:
- Բացում ենք 1սմ հաստությամբ խմորաշերտ և ֆորմայի միջոցով փորձում ենք ստանալ ձևավոր թխվածքաբլիթներ:
- Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան քսում ենք ձվի մնացած մասը: Թխում ենք 12-15 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի, ապա մատուցում ենք:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: