

Կաթնաշոռով նրբաբլիթներ
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 400-500 գր
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 2 ճ/գ
- վանիլին
- կիտրոն
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաշերտերը:
- Կաթնաշոռը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք դեղնուցները, շաքարավազը, վանիլինը:
- Այնուհետև ավելացնում ենք կիտրոնի կքերած կեղևը:
- Բլենդերով հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված:
- Սալորաչիրը մանր կտրատում ենք, ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին ու խառնում ենք: Միջուկը դնում ենք նրբաշերտերի կենտրոնում լավ եփված կողմի վրա:
- Նույն ձևով փաթաթում ենք մյուս նրբաշերտերը: Դրանք հեշտությամբ կարելի է պահել սառնարանում սննդային պոլիէթիլենային տոպրակներում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: