Կակաչի սերմերով ու սալորով աղանդեր
Բաղադրիչներ
- նուշ - 125 գր
- ալյուր - 80 գր
- ձվի սպիտակուց - 200 գր
- սալոր - 5 հատ
- կակաչի սերմ(мак) - 2 ճ/գ
- կարագ - 150 գր
- շաքարավազ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Նուշն աղում ենք սրճաղացով, ապա ավելացնում ենք ալյուրը, շաքարավազը և խառնում ենք:
- Ավելացնում ենք կակաչի սերմերն ու շարունակում ենք խառնել: Կարագը թույլ կրակի վրա հալեցնում ենք, այնուհետև լցնում ենք մեկ այլ տարայի մեջ: Սպիտակուցը հարում ենք պատառաքաղի օգնությամբ, մինչև վերածվի փրփրանման զանգվածի:
- Ստացված երկու զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք կարագն ու խառնում:
- Սալորներն ազատում ենք կորիզներից, և յուրաքանչյուր սալոր բաժանում ենք 4 մասի: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ՝ յուրաքանչյուրի վրա դնելով մի կտոր սալոր:
- Տեղադրում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը ու եփում մոտ 25 րոպե:
Համեղ աղանդերը պատրաստ է:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: