- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Կաղամբով ու գազարով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ջուրն ու բուսայուղը լցնում ենք տարայի մեջ, ապա ավելացնում ենք աղը։
- Լցնում ենք ալյուրն ու խառնում ենք գդալի օգնությամբ, որից հետո խառնում ենք ձեռքերով ու փորձում ենք ստանալ ոչ կպչուն և փափուկ խմոր։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար բուսայուղը լցնում ենք տապակի մեջ, լցնում ենք մանր կտրատած սոխն ու գազարը և տապակում ենք այնքան, մինչև փափկի ու վերածվի ոսկեգույն զանգվածի։
- Ավելացնում ենք կաղամբ ու շարունակում ենք տապակել՝ համեմելով աղով ու պղպեղով։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ միջուկն ամբողջովին սառչի։
- Խմորը բաժանում ենք 16 գնդիկների, ապա բացում ենք ու լցոնում։
- Կողային հատվածները ծալում ենք ու ռուլետի նման փաթաթում ենք։
- Կարկանդակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ապա պատում ենք դեղնուցով, իսկ եթե պատրաստելու եք պահքի համար, այդ դեպքում պետք չէ ձու կիրառել։
- Եփում ենք 15-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մեր համեղ կարկանդակը պատրաստ է։ Վայելում ենք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
բարև ձեզ ես խմորն արելեմ բայց ձեր ասած կպչուն խմորի պես չի եղել ոնցվոր գզգզվի կտրվումա իրարից
Շատ շնորհակալեմ շատ լավ ստացվեց
Սիրելի Հասմիկ, շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել: Շնորհակալ ենք մեզ հետևելու համար: 🙂
ես մի խնդրանք էլ ունեի ինձ լահմաջոյի խմորի
պատրաստման ձև կասեք՞
Սիրելի Հասմիկ, ուղարկում ենք լահմաջոյի պատրաստման եղանակը, որտեղ կա նաև խմորի պատրաստման ձևը։ Կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.cooks.am/%D5%AC%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%BB%D5%B8/
Անչափ շնորհակալեմ
ես մի խնդրանք ունեմ եթե էլի լահմաջոյի խմորի պատրաստման ձևեր կան տեղադրեք եթե դժվար չի;մի հարց էլ ունեմ իսկ դուք դասընթացներ անցկացնում եք ես շատեմ ուզում սովորել ;պատրաստոիմ եմ ու լավ ստացվում է ու ամենակարևորն եդ գործին մեծ հաճույքովեմ մոտենում
Սիրելի Հասմիկ, կփորձենք ավելացնել խմորների բաղադրատոմսերը։ Շատ ուրախ ենք, որ մեծ սիրով եք պատրաստում ու սովորելու ցանկություն ունեք։ Դասընթացներ կլինեն․ այդ մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք և ցանկության դեպքում կարող եք միանալ մեզ։ ։)