

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Կիտրոնով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- կարագ - 220 գր
- ձու - 2 հատ
- աղ - 1/4 թ/գ
- ալյուր - 320 գր
- շաքարավազ - 300 գր
- կիտրոն - 1 հատ
- կակաչի սերմ(мак) - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի ու 2 թ/գ աղացած կիտրոնի կեղևի հետ, ապա հատ-հատ ավելացնում ենք ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ հարելով:
- Ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու աղը, ապա լցնում ենք կակաչի սերմերն ու խառնում ենք:
- Ձևավորում ենք 25 գնդիկներ, դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ պատառաքաղի օգնությամբ նախշեր անելով:
- Թխվածքաբլիթները թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: