

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Կոկոսով ու բալով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 0,5 բաժակ
- կոկոսի քերուկ - 1․5 բաժակ
- վանիլինի էսենցիա - 0,5 թ/գ
- բալ - 8 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խտացրած կաթը լցնում ենք տարայի մեջ ու երկու րոպե հարում ենք պատառաքաղի օգնությամբ։
- Խտացրած կաթին ավելացնում ենք կոկոսի քերուկի մի մասն ու խառնում ենք։
Նույն ձևով պատրաստում ենք նաև կոկոսի քերուկի մյուս մասը և փորձում ենք ստանալ ոչ շատ պինդ խմոր։ Այնուհետև ավելացնում ենք վանիլինի էսենցիան և խառնում ենք։
- Ստանում ենք կպչուն խմոր, ձեռքերի ափերը խոնավեցնում ենք բուսայուղով և պատրաստում ենք փոքրիկ գնդիկներ։
- Թխում ենք 20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: