- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Հալվայով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 225 գր
- վանիլային շաքար - 1 թ/գ
- ալյուր - 190 գր
- Կրեմի համար՝
- կարագ - 300 գր
- խտացրած կաթ - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ։
- Դեղնուցները հարում ենք մնացած շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված։
- Սպիտակուցային ու դեղնուցային զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրը և շատ զգուշորեն խառնում ենք, որպեսզի որքան հնարավոր է քիչ օդ դուրս գա խմորից։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու եփում մոտ 35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու 15 րոպե թողնում ենք ձևամանի մեջ, որ սառչի։
Այնուհետև հանում ենք ձևամանից ու բաժանում երեք մասի։
Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ կարագը հարում ենք, ավելացնում խտացրած կաթ՝ շարունակելով հարել այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
- Հալվան անցկացնում ենք քերիչով, ավելացնում ենք կրեմային զանգվածին ու խառնում ենք։
- Առաջին և երկրորդ խմորաշերտերը պատում ենք կրեմով։
- Դնում ենք վերին շերտը, իսկ մնացած կրեմով պատում ենք կողային հատվածները։
- Վրան լցնում ենք շոկոլադե գլազուր և մի քանի ժամ պահում ենք սառնարանում։
- Ձևավորում ենք ըստ ճաշակի ու մատուցում։ Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: